Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ, հաղորդում է Hurriyet պարբերականը:
«Թուրքիայում լուսանկարչական արվեստի կարևորագույն անուններից մեկը: Ցավով տեղեկացա Արա Գյուլերի մահվան մասին: Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը հենց այդպիսի արվեստագետներից էր»,- ասել է Էրդողանը:
Թուրքական պարբերականը նշում է, որ Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլ, Բերտրան Ռասել, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Ալֆրեդ Հիչքոք, Պաբլո Պիկասո և այլք: