Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոնդի եկեղեցում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը

20:00, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Կոնդի եկեղեցում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի դին, այսօր` հոկտեմբերի 13-ին, հայրենի Ծաղկահովիտ գյուղից տեղափոխվել է Երևան, որտեղ էլ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է կունեցել նրա հոգեհանգստի արարողությունը:

Արարողությանը ներկա են եղել Խանդոյանի մարտական ընկերներն ու բազմաթիվ այլ քաղաքացիներ:

Ազատամարտիկը կհուղարկավորվի վաղը՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը` Գյումրիում, 47 տարեկան հասակում, նախնական տվյալներով` սրտի կաթվածից:

Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. պատգամավորների անձնական երաշխավորությամբ նա ազատ էր արձակվել։

5636 | 0
Facebook