Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աշոտ Ահարոնյանը` Սևանում ոստիկանության ծառայողի կողմից կատարված բռնության դեպքի մասին

17:54, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Աշոտ Ահարոնյանը` Սևանում ոստիկանության ծառայողի կողմից կատարված բռնության դեպքի մասին

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սևանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանույթան պետի հանձնարարությամբ դեռևս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։ Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին»։

Հիշեցնենք` MAMUL.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել Սևան քաղաքի բնակչուհի Նաիրա Մուրադյանի կողմից: Վերջինը հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ի կեսգիշերին իր եղբորը՝ 28-ամյա Արա Մուրադյանին, բուքմեյքերական կետից տարել են Սևանի ոստիկանական բաժին և ծեծի ենթարկել: Նաիրայի խոսքերով՝ եղբայրն այժմ հոգեբանական լուրջ վիճակում է, գլուխն ու մեջքը կապտուկների մեջ են։ Փոխոստիկանապետի մոտ դիմում գրելուց հետո գործով նոր քննիչ է զբաղվում։ Նաիրան ինքն է խնդրել, որ հարցով Սևանի ոստիկանությունը չզբաղվի։

12007 | 3
Facebook