Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարալիկում հարձակվել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակների վրա (տեսանյութ)

23:15, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Մարալիկում հարձակվել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակների վրա (տեսանյութ)

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ադեկվադ» անունով հայտնի հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանն այսօր այցելել էին Շիրակի մարզի Մարալիկ համայնք։ Համյանքի մի խումբ բանկիչներ հարձակվել են Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։

Մալյանը հայտարարել է, որ, ըստ երևույթին, իրենց վրա հարձակվողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև իրենց հակահեղափոխական էին անվանում։

Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ» հաղորդաշարում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին:

20237 | 7
Facebook