Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համոզված ենք, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում». ՀՀ վարչապետ

11:20, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Համոզված ենք, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում». ՀՀ վարչապետ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձավ տասնամյակներ տևող ու տառապանքներ պատճառած ԼՂ հակամարտության խնդրին:

«Համոզված ենք, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում ու իր կարգավիճակը պետք է որոշի՝ հաշվի առնելով ժողովրդի իրական պարտադիր ուժն ունեցող կամարտահայտության իրավունքը: Արցախի համար առնացքային նշանակություն ունի նաև անվտանգության հարցը: Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, վայրագությունների զոհ, որ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում բնակչության ֆիզիկական գոյության ռիսկը: Հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլոտի ստեղծման կարգավորման գործընթացի առաջմղման մեր ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ ու համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը»,- ասել է Ն. Փաշինյանը:

2748 | 0
Facebook