Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ընտրատեղամասում պարկը փակված է, միևնույն է, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ դրանք չեն բացվելու». քննարկում կառավարությունում (տեսանյութ)

12:25, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
«Եթե ընտրատեղամասում պարկը փակված է, միևնույն է, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ դրանք չեն բացվելու». քննարկում կառավարությունում (տեսանյութ)

Կառավարության նիստերի դահլիճում քննարկվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը:

Հանրային քննարկմանը մասնակցում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ որոշակի փոփոխություններ են նախաստեսվում, որոնք ընտրությունների արդյունքները չկեղծելուն են ուղղված: Դ. Իոաննիսյանի խոսքով, եթե ընտրատեղամասում պարկը փակված, սոսնձված է, միևնույն է, ոչ ոք վստահ չի կարող լինել, որ դրանք չեն բացվելու: «Ընտրախախտումների դեմ որոշ փոփոխություններ արդեն պատրաստ են նախագծերի փաթեթում և դեռ ժամանակ ունենք մնացած հարցերը քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնեու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինականության պահպանման հետ կապված արդեն շատ փոփոխություններ են եղել, մասնավորապես, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։

Հիշեցնենք՝ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը մշակվել է ԻՔՄ-ի ստեղծված աշխատանքային խմբի կողմից և ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ:

3867 | 1
Facebook