«Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ, ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Նա ազնիվ է նաև իր քաղաքական ուղղվածության մեջ, որն ինձ համար ընդունելի է, այլ հարց է՝ ինչ չափով է իրականացվում: Եթե ես գտնում եմ, որ և նպատակների, և գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունն ու դա արվում է ի բարօրություն երկրի, ապա ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»,- «Ազատության» եթերում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ եթե իշխանությունը ձախողեց, ձախողում է երկիրը, հետևաբար ցանկացած ողջամիտ մարդ պետք է աջակցի այսօրվա կառավարությանը, այլ ոչ՝ խոչընդոտի: