Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ օրեր առաջ անհետացած Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը ձերբակալվել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցով չինական գերատեսչության աշխատակիցների կողմից, փոխանցում է BBC-ն:
Պեկինում հայտնել են, որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Մեն Հունվեյին կասկածում են կաշառակերության համար, սակայն կոնկրետ մեղադրանքների մասին չի հաղորդվում:
Ինտերպոլն, իր հերթին, հայտարարել է, որ կիրակի ստացել է կազմակերպության նախագահի՝ աշխատանքից անհապաղ ազատվելու մասին դիմումը:
Մեն Հունվեյը նաև Չինաստանի հասարակական անվտանգության նախարարի տեղակալն էր:
Ինտերպոլի կանոնների համաձայն՝ կազմակերպության ղեկավարի պարտականությունները կստանձնի փոխնախագահ Կիմ Յոնգ Յանը Հարավային Կորեայից: