Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին

12:51, կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնաբերվել է Կարամելի Հարութի դին

Այսօր առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ։
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել էր, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։

38814 | 5
Facebook