Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում և Արցախում այսօր հայտարարված է սգո օր

10:30, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2018 թ.
Հայաստանում և Արցախում այսօր հայտարարված է սգո օր

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում հայտարարվել է սգո օր:

Հանրապետության տարածքում կիջեցվեն դրոշները, դրոշի վերևի մասում կամրացվի սև ժապավեն։

Ժամը 12:00-ին Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված պատարագ:

Սգո օր է հայտարարված նաև Արցախի Հանրապետությունում:

3439 | 0
Facebook