Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

15:20, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.
Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին՝ պահանջելով փոխել իրենց խափանման միջոցը: «Ինչո՞ւմն է խնդիրը, եթե ցեղասպաններին բռնում և բաց են թողնում, իսկ մենք, որ ազնվության մարտիկներ ենք, կանգնել ենք ոտքի, ապստամբել ենք, անազատության մեջ ենք: Իմ հանդեպ անհարկի խափանման միջոցը չփոխելու պատճառով հայտարարում եմ հացադուլ: Ես պատրաստ եմ իմ հայ ժողովրդի ոտքերի տակ մեռնել: Իմ բոլոր հայտարարություններն ու ապացույցները հնարավորություն չեն տալիս, որպեսզի դատարանն անաչառ վերաբերմունք ցուցաբերի իմ խափանման միջոցի վերաբերյալ, ուստի այսօր հայտարարում եմ հացադուլ և հրաժարվում եմ բոլոր բժշկական միջամտություններից ու դեղերից»:

Հացադուլին միացավ նաև Արմեն Բիլյանը:

3940 | 3
Facebook