Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին

10:40, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցին:

«Կողմերը հաստատել են հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի կանխման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը նշում է, որ կողմերը որոշել են համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ մշակել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Ալիևի զրուցին, ասել էր.

«Առարկայական խոսակցություն ստացվեց իմ ու Իլհամ Ալիևի միջև, և արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին։ Սա կարևոր պայմանավորվածություն է»:

14106 | 0
Facebook