Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Իրադարձություններ

«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին

17:30, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին

Այսօր MAMUL.am-ի խմբագրություն էր զանգահարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և «խնդրում էր» հերքել և հրապարակային ներողություն խնդրել մինչև օրվա ավարտ՝ երեկ հրապարակված նյութի համար, նշելով, որ «բացահայտ սուտ է, չի համապատասխանում իրականությանը»: Հատկանշական է, որ վերջինը նշում էր, որ, պահանջի կատարման համար խմբագրությունն ունի վերջնաժամկետ (մինչ այսօր երեկո) և չկատարելու դեպքում կդիմեն դատարան: Ի դեպ, զանգից րոպեներ առաջ Ծառուկյանի փաստաբանն էլեկտրոնային նամակ էր ուղարկել խմբագրության հասցեին՝ նույն պահանջով (կցված է նյութի վերջում):

Նշենք, որ նշված նյութի հրապարակումից հետո, մեր խմբագրությունը որևէ այլ նամակ չի ստացել Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներից, որտեղ պարզաբանվում է նյութում արծարծված տեղեկատվությունը, հիմնավորվում դրա իսկությունը կամ հակառակը, փաստագրումներ կամ այլ նյութեր:
     Հատկանշական է այն հանգամանքը, որ Իվետա Տոնոյանը մեր լրագրողի հետ զրույցում հաստատեց, որ նյութում նշվածը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ, նշված ժամանակահատվածում, իսկապես՝ «ամսական 60-80 հազար դրամ վճարելով ստացել են Նիվա և այլ մակնիշի ավտոմեքենաներ»:

Չնայած այն հանգամանքի, որ վերջինները պահանջում են հեռացնել նյութը և հերքել՝ նշելով, որ այն «ծայրից ծայր ապատեղեկատվություն է», սակայն հաստատում են, որ «գործարքներ» տեղի են ունեցել և հընթացս նշում արդեն, որ նյութում նշված «պարտադրվել» և «60% շուկայականից ավել գնով» ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ այդպիսի իրադարձություններ եղել են:

Այսպիսով, ստացվում է, որ ներկայացուցիչների պնդումն առ այն, որ նյութն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
     Ավելին, հիշեցման կարգով նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները «հերքման հրապարակման վերջնագիր և վերջնաժամկետ» են պահանջում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում հերքման պահանջը կարգավորվում է օրենքով և օրենքն է սահմանում հերքման «պահանջի» ձևը, ժամկետները, ընթացակարգը, հնարավորությունները, մերժման իրավունքն ու հարակից այլ գործառույթներ:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, նշված ժամանակահատվածում իրենց ««պարտադրվել է գնել» Նիվա մակնիշի ավտոմեքենաներ` աշխատավարձից ամենամսյա պահումների սկզբունքով, և իրենք հրաժարվելու տարբերակ չեն ունեցել»: Ավելին, խմբագրությունը կոչ էր արել ընթերցողները, ովքեր տեղեկացված են նման դեպքերի, արձագանքեն և տրամադրեն տեղեկություններ, որին անմիջապես արձագանքեցին մի շարք ընթերցողներ՝ խնդրելով չբացահայտել իրենց անունները և ներկայացրեցին նոր տեղեկություններ այն մասին, որ բացի նման դեպքերից Ծառուկյանին պատկանող ընկերություններում եղել են նաև այլ բնույթի «պարտադիր աշխատանքներ», օրինակ` մասնակցություն ընկերություններում տեղի ունեցող շինարարական աշխատանքներին, աշխատանք այգիներում՝ բերքի հավաքման, տեղափոխման և այլն:

Վերոնշյալ նոր տեղեկությունները մեր խմբագրությունում դեռևս ուսումնասիրության փուլում են և մանրամասների ամբողջականացումից հետո կհրապարակվեն:

Ցանկանում ենք տեղեկացնել մեր ընթերցողներին, որ MAMUL.am լրատվականը սկսել է լրագրողական հետաքննություն և առաջիկայում կհրապարակի նոր նյութեր՝ կապված նշված թեմայի և առնչվող այլ տեղեկատվության հետ:

MAMUL.am-ը ևս մեկ անգամ կոչ է անում իր ընթերցողներին. եթե Դուք ևս տիրապետում եք նմանատիպ տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ կամ այլ ընկերություններում և ենթարկվել եք պարտադրանքների, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, կամ ուղարկեք նամակ մեր խմբագրություն:
     Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է:

«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին
«Մինչև օրվա վերջ հերքեք ու ներողություն խնդրեք, այլապես դատարան կդիմենք». վերջնագիր ու վերջնաժամկետ Ծառուկյանի ներկայացուցիչներից՝ MAMUL.am-ին

| | |
25702 | 40
Facebook