Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Կինժալ» նորագույն գերձայնային հրթիռի փորձարկման տեսանյութը:
Կադրերում երևում է, թե ինչպես է ՄիԳ-31 կործանիչը թռչում ռազմական օդակայանի վրայով և ապա արձակում «Կինժալ» հրթիռը:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ վարժանքների ժամանակ մշակվել են «Կինժալ» հրթիռային համալիրների և հեռահար հրթիռ-կրիչներ Տու-22Մ3 ռմբակոծիչների համատեղ կիրառման հարցեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել են հրթիռի առավելությունների մասին: