Խնդրում ենք սպասել...

Համացանց

«19 պոլիկլինիկայի և տնօրենի կազմակերպած «ծաղրածուական» ներկայացման մասին». Թեհմինա Վարդանյան

17:20, երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ.
«19 պոլիկլինիկայի և տնօրենի կազմակերպած «ծաղրածուական» ներկայացման մասին». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր ես և պրն. Խաժակյանը մոտեցանք 19 պոլիկլինկայում բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին և նրանց հետ զրուցելուց և որոշ խնդիրներ քննարկելուց հետո խնդրեցինք ժամանակավոր դադարեցնել և վերադառնալ աշխատանքի, քանզի այդքան տևական դադարն աշխատանքում կարող է ուղղակիորեն աղետաբեր լինել բնակչության համար:

Եվ մենք, և աշխատակիցները լիահույս ենք, որ շատ շուտով ոստիկանությունում կհանգուցալուծվի տնօրենի բազմաթիվ չարաշահումների գործը և կբացահայտվի կոռուպցիոն կծիկը:

Այնուհետև, մենք փորձեցինք մոտենալ հաշվապահություն և խնդրել տրամադրել հաստիքացուցակը և հենց այդ սենյակի մուտքի մոտ հանդիպեցինք Սամվել Սարգսյանին, ով չնկատելով մեզ, հաշվապահներին հրամայեց փակել դուռը: Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ուղղակի զավեշտալի էր...

Հ. Գ. Պրն. Սարգսյան, վստահ եմ՝ սրտի թրթիռով սպասում եք իմ գրառմանը. ես ևս մեկ անգամ հորդորում եմ լքել տնօրենի պաշտոնն ու հեռանալ, իհարկե, ընդհանուր հաշվով, դա Ձեզ դժվար թե օգնի (Ի դեպ, ասյ ամենը գրում եմ ժպիտով և համերաշխությամբ, որ հանկարծ չլարվեք, չնայած այսօր իմ ժպիտից էլ էիք լարվում):

13922 | 1
Facebook