Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը կարող է կորցնել Facebook-ի ղեկավարի պաշտոնը

11:20, չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ.
Ցուկերբերգը կարող է կորցնել Facebook-ի ղեկավարի պաշտոնը

Facebook սոցցանցի ներդրողները մտադիր են պաշտոնաթող անել Մարկ Ցուկերբերգին, հաղորդում է Business Insider-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ներդրողները դժգոհ են նրա աշխատանքից, մասնավորապես, սոցցանցից 87 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով:

Սակայն ներդրողների կարծիքով՝ Ցուկերբերգն անձեռնմխելի է, քանի որ զբաղեցնում է Facebook-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ հրաժարական էր տվել սոցցանցի PR ծառայության ղեկավար Էլիոթ Շրեյջը՝ օգտատերերի տվյալների արտահոսքի ֆոնին:

10379 | 0
Facebook