«Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած կարճատև հանդիպման մանրամասները:
Նիկոլ Փաշինյան- Ես հստակ արձանագրելեմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ՝ մեր օրակարգի ու եկել եմ՝ քննարկելու Ձեր հրաժարականի ու իշխանության խաղաղ անցման պայմանները:
Սերժ Սարգսյան- Դա շանտաժ է պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը: Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից ու եթե էդ տոնով պետք է խոսեք, ինձ մնում է խորհուրդ տալ ձեզ գալ օրինական դաշտ ու տրամաբանական գործողությունների սահման, հակառակ դեպքում, պատասխանատվությունը ձեր վրա է:
Նիկոլ Փաշինյան- Դուք չեք պատկերացնում ՀՀ-ում իրավիճակն ու մի բան էլ, ոչ մեկ մեզ հետ չի կարող սպառնալիքներով խոսել:
Սերժ Սարգսյան- Ժողովրդի անունից 8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, ու ես ցանկություն չունեմ շարունակելու:
Սերժ Սարգսյանը հեռացավ: