Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ ոք չարձագանքեց, ոչ մի կոպեկ չհավաքվեց». Հրաչյա Հարությունյանի աները՝ դրամահավաքի մասին

17:05, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Ոչ ոք չարձագանքեց, ոչ մի կոպեկ չհավաքվեց». Հրաչյա Հարությունյանի աները՝ դրամահավաքի մասին
     Այն, որ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում պատիժը կրում է բաց ռեժիմով, արդեն տեղեկացրել էինք: Նրա առողջական վիճակը, սակայն, շարունակում է մնալ նույնը, թեև հոգեպես ավելի հանգիստ է: Օրվա մեծ մասն անցկացնում է ընտանիքի հետ, նաև աշխատում է: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայից Հայաստան տեղափոխված հայ վարորդի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Վերջինը որոշ ժամանակ առաջ դրամահավաք էր հայտարարել Հրաչյայի բուժման համար: «Ոչ ոք չարձագանքեց, ոչ մի կոպեկ չհավաքվեց»:
     Վիկտոր Մարտիրոսյանն ասաց, որ Հրաչյային ներում շնորհելու խնդրանքով դիմել է նախագահին: «Սերժ Սարգսյանին նամակ էի գրել: Չզանգեցին,10 օր հետո գնացի՝ տեսնեմ ինչ նորություն կա: Նամակների բաժնից ասացին, որ բաժնի ղեկավարը ստորագրել է այն և ուղարկել ներման բաժին: Հիմա սպասում ենք, տեսնենք այս ամսվա 25-ին ներում կշնորհե՞ն, թե՞ ոչ»:
     Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6/9 տարի ազատազրկման:
     Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել էր ՀՀ-ին:
10290 | 0
Facebook