Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատ. Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն

20:50, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Շախմատ. Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվել է Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Սոնա Ասատրյանը: Սոնան 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա 4-րդ է։

Մինչև 10 տարեկան տղաների պայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա 6-րդն է: Մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն են կրել և զիջել իրենց դիրքերը:

5298 | 1
Facebook