Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չպետք է թույլ տանք, որ Աժ ամբիոնից հնչեն ելույթներ, որոնք պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել»․ Ն․ Փաշինյան

16:15, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
«Չպետք է թույլ տանք, որ Աժ ամբիոնից հնչեն ելույթներ, որոնք պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել»․ Ն․ Փաշինյան
     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, որի մաս է կազմում նաև Ազդարարման համակարգի մասին հարցը, քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
     Նշենք, որ ավելի վաղ ելույթ էր ունեցել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն ու նախագիծը որակել «գործ տալու» մասին ինստիտուտի ներդրում։
     «Անընդհատ օգտագործվում է գործ տալ հասկացությունը։ Դրանք հանցագործ աշխարհին հատուկ հասկացություններ են։ Ինչ ուղերձներ ենք հղում հանրությանը։ Մեր բանակում ունեցած բազմաթիվ պրոբլեմներ հենց սրա հետ են կապված։ Երբ մեկը տեսնում ա՝ մյուսը տանկից վառելիք ա գողանում և պետք է զեկուցագիր գրի ղեկավարությանը, կողքից՝ արա, հո դու գործ տվող չես։ Որ պոստերում փամփուշտի արկղերը դատարկ են ու պետք ա տեղեկացնել՝ արա, հո դու գործ տվող չես, մինչդեռ մարդկանց կյանքեր են դրված սեղանին։ Չպետք է թույլ տանք, որ էս ամբիոնից հնչեն ելույթներ, որոնք պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել՝ իրենց զգալով Հայաստանի Հանրապետության տեր և տնօրեն»,- ասաց Փաշինյանը։
     Հիշեցնենք, որ ազդարարներն այն անձինք են, ովքեր կոռուպցիայում ներգրավված պաշտոնատարների մասին կկարողանան հավաստի տեղեկություն տրամադրել իրավասու մարմիններին կամ աշխատավայրում իրենց վերադասին:
4429 | 0
Facebook