Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, սա գործ տալու ինստիտուտ է». Անդրանիկ Կարապետյան

16:00, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
«Ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, սա գործ տալու ինստիտուտ է». Անդրանիկ Կարապետյան
     Խորհրդարանը շարունակում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագծերի փաթեթի քննարկումները։ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անդրանիկ Կարապետյանն անդրադարձավ փաթեթում ներկայացված Ազդարարման համակարգի մասին հարցին՝ նշելով, որ իր բարձրացրած խնդիրն իրավական հարթության մեջ չէ:
     «Ներքին ազդարարն ասում է, որ մի հիմնարկում աշխատող երկու մարդ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է առաջացնում: Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք։ Բոլորս տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում։ Եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկականի հետ համատեղելի են։ Եթե ազդարարի ինտիտուտն աշխատի՝ ինչ հետևանքներ կունենա, եթե չէ, ինչի ենք ուզում ընդունել։ Ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ։ Ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է։ Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա։ Հայապահպանության խնդիր ունենք և նման կերպ գաղափարները սերմանել ու խրախուսել՝ իմ կարծիքով մեզ հարիր չէ։ Եկեք հայ մնանք»։
     Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Կարապետյանի ելույթին․ «Դաշնակցության կողմից ընտրված պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր ԱԺ ամբիոնից` քաղաքական ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, որ կոռուպցիայի մասին իմանալն ու դրա մասին ազդարարելը հայեցի չէ, գործ տալը մեզ հարիր չէ, էդ եվրոպական արժեքները լավ են, բայց մի մոռացեք, որ մենք հայ ենք: Պարոն պատգամավորի մտածելակերպը, իհարկե, մեր հանրության մեջ գերակշռում է, բայց դա էլ կանցնի»:
     «Հետք»-ը ևս անդրադարձել է պատգամավորի ելույթին՝ նկատելով. «Կոռուպցիայի դեմ պայքարը «գործ տալու» ինստիտուտ անվանելով` պատգամավորն իրեն ապահովագրում է հնարավոր ռիսկերից, թե, օրինակ, ինչպես կարող էր տարեկան 1,5 մլն դրամ եկամտով, իսկ դրանից առաջ` պետական պաշտոն զբաղեցնելով կուտակել 150 մլն դրամ:
     Հիշեցնենք, որ ազդարարներն այն անձինք են, ովքեր կոռուպցիայում ներգրավված պաշտոնատարների մասին կկարողանան հավաստի տեղեկություն տրամադրել իրավասու մարմիններին կամ աշխատավայրում իրենց վերադասին:
7137 | 1
Facebook