Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների թիվը կհասցվի մոտ 2200-ի»․ Արփինե Հովհաննիսյան

12:40, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
«Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների թիվը կհասցվի մոտ 2200-ի»․ Արփինե Հովհաննիսյան
     Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողն Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է։ «Հայտարարատուների շրջանակի մեծացումն ու փոխկապակցված անձանց ընդլայնումն իրենց արտացոլումն են ստանալու հանրային ծառայության մասին օրենքի փոփոխություններում կատարելու եղանակով։ Հայտարարատուների ցանկն ընդլանվում է ու պաշտոնատար անձանցից, որոնք 500 են հաշվվում, հայտարարտու են դառնալու 2200-ը՝ դատախազներ, քննիչներ, հատուկ ծառայության գլխավոր պաշտոնյաներ, գնումների բողոքարկման խորհրդի անդամներ և այլն։ Դա կատարվելու է փուլ առ փուլ»։ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հստակեցվելու է նաև հայտարարատու պաշտոնյայի ընտանիքի կամզ հասկացությունը։ «Նրանք են՝ պաշտոնյայի ամուսինը, անչափահաս զավակը ( նրա փոխարեն չափահասն է ներկայացնում), խնամալակության ներք գտնվողները, նաև նրա հետ համատեղ ապրող ցանկացած անձ»։
     Հիմնական զեկուցողը ներկայացրեց նախատեսվող ևս մեկ փոփոխություն։ Մինչև հիմա հայտարարատու պաշտոնյան հայտարարագրում էր գույքն ու եկամուտներն, առաջարկվում է հայտարարագրել նաև շահերը։
     Աժ փոխնախագահը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է լինելու կիրառել վարչական պատասխանատվություն, պաշտոնյայից պահանջել լրացուցիչ բացատրություն, հակառակ դեպքում իր ձեռքի տակ եղած փաստերով մարմինը կարող է տեղեկություն տրամադրել գլխավոր դատախազություն։
3594 | 0
Facebook