Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

14:35, երկուշաբթի, 01 մայիսի, 2017 թ.
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

«...1992 թվական, Նոր տարի, Ղարաբաղ, գյուղ Նորագյուղ... Նորագյուղի ճիշտ դիմաց ադրբեջանական Խոջալուն է: Խաջալուն ու Նորագյուղը բաժանում է մի ճանապարհ: Ամեն օր Խոջալուից կրակում են, երբեմն` ռմբակոծում են, ամեն րոպե գյուղում սպասում են հարձակման, բայց տղամարդկանց ձեռքին համարյա զենք չկա: Գյուղում հայտարարվեց, որ ամեն ընտանիքից միայն մի հոգի կարող է դուրս գալ»...
     Այս գյուղում էր ապրում նաև Նարինկան: Ամբողջ գիշեր ընտանիքը մտածում է և որոշում` հենց նրան ուղարկել Երևան:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

«Մաման ճամպրուկս է հավաքում, իր ամենասիրուն շորիկներն է դնում, որ հետո շատ մեծանամ, հագնեմ...»,- բեմից իր մանկությունն առաջին անգամ բարձրաձայնում ու վերապրում է դերասանուհի Նարինե Գրիգորյանն, ում խոսքով` ներկայացումը չափազանց անկեղծ է` առանց որևէ ֆոկուսների: «Իրականում շատ էի վախենում, բայց երբ սկսվեց ներկայացումն ու առաջին րոպեներից զգացի, որ հանդիսատեսն ինձ հետ է, ամեն ինչ իր տեղն ընկավ»,- պրեմիերայից հետո MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին: Սա դերասանուհու առաջին փորձը չէր մոնոներկայացման ժանրում, բայց նման հուզմունք ու վախ բեմ դուրս գալուց առաջ երբեք չէր ունեցել:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

     «Բեմում հենց ես էի, ես դեր չէի խաղում, իմ ու քույրիկիս մանկությունն էի պատմում բեմից, կարծես ինձ զգում էի առանց կաշի, չէ՞ որ միշտ բեմում ինչ որ դերով եմ հանդես գալիս, իսկ այս ներկայացումը շատ անկեղծ էր»:
     Փորձերի ողջ ընթացքում դերասանուհուն պարուրած ծանր ապրումների մասին, մեզ հետ զրույցում, պատմեց նաև ամուսինը` դերասան Սերգեյ Թովմասյանն, ով հաճախ ականատես էր լինում, թե ինչպես է Նարինկան փորձերի ժամանակ լաց լինում: «Դժվար է այդ ամենը կրկին վերապրել ու պատմել, սկզբում ասում էր` ես չգիտեմ, կկարողանա՞մ մինչև վերջ տանել ներկայացումը: Ամեն անգամ թարմանում էր հիշողությունը, վերհիշում էր` ինչպես է հայրը գերի ընկել թուրքերի մոտ, ոնց է գերությունից ազատվել, ինչպես են ամեն մի կրակոցից ու ականի պայթյունից նկուղում թաքնվել... Ես միայն մի խորհուրդ էի տալիս, որ անընդհատ պատմի, պատմի` մինչև իր համար սովորական դառնա»,- նշեց դերասանը:
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

     «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումն արդեն դրսից հրավերներ է ստացել: Ներկայացման բեմադրիչը ևս Նարինե Գրիգորյանն է, իսկ տեքստը համահեղինակել է Սառա Նալբանդյանի հետ:
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

     «Ներկայացումը մի մարդու միջոցով` չկոտրված ազգի պատմություն է: Ներկայացման մեջ անընդհատ հարցնում եմ` ով եմ ես. կուզեմ, որ այս հարցադրումը հիմա էլ լինի մեզանում: Մենք անցել ենք հաղթական ճանապարհ, որը ներկայացման միջոցով բարձրաձայնում եմ, իսկ ո՞վ ենք հիմա մենք և ո՞ւր ենք գնում: Հենց հասկացանք` ով ենք, ինչ ճանապարհ ենք կտրել, որ հասնենք ազատ, անկախ Հայաստան լինելուն, կհասկանանք` ուր ենք գնում: Այս հարցերը պետք է մեզ տանք, որ պետությունը պինդ մնա և ապագա սերունդների առաջ չամաչենք, որ ունեինք ազատ, անկախ Հայաստան ու հանկարծ կորցրեցինք: Ես պատմում էի, որ գնահատենք, և տեսնենք, թե ինչեր ենք արել հանուն այսօրվա»,- ամփոփեց դերասանուհին:
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ Նարինկան պատմում է արցախյան պատերազմի տարիների մանկությունը

8116 | 0
Facebook