Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ի վստահված անձանց հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արթուր Այվազյանին

21:40, երկուշաբթի, 03 ապրիլի, 2017 թ.
«Ելք»-ի վստահված անձանց հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արթուր Այվազյանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2017 թվականի մարտի 31-ի ուշ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արձանագրված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
     2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երևան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները:
     Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։
     Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
     Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
     Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի դրդապատճառները, բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանցից չուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
     Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
     ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
     տեղեկատվության և հասարակայնության
     հետ կապերի բաժին

4655 | 0
Facebook