Սեմինար նվիրված ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Spokesperson:
Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան
![]() Սեմինարի բանախոսն էր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: Սեմինարը բացեց Յուրի Սարգսյանը `հայտնելով, որ այս սեմինարը 10րդն է և համարվում է հոբելյանական: Այնուհետև խոսքը փոխանցվեց օրվա բանախոսին`Կոմիտաս Վարդապետին, ով շատ գեղեցիկ կերպով արտահայտեց իր մտքերը `կապված Ազգ գաղափարի հետ և շատ ուղիղ համեմատականեր անցկացրեց Հրեական ազգապահպանման հետ` նշելով Աբրահամի հնգամատյանը, որը հանդիսանում է Հրեա ժողովրդի ազգապահպանման գլխավոր նախադրյալը: Բերեց շատ օրինակներ իր 26 ամյա եվրոպական փորձից: Շատ հետաքրիր էր լսել եվրոպական երկրներում ապրող սփյուռքահայության և եվրոպացիների կարծիքը մեր մասին:Հատկապես հետաքրքիր էր ռումինցիների մոտ թևավոր խոսք դարձած այս արտահայտությոնը. "Հայի պես ընտանիք պահել", մատնանշելով այն հանգամանքը, թե հայերը լավ են պահում իրենց ընտանիքը: "Մեկ եսակենտրոն դարձած բջիջը կարող է առաջացնել քաղծկեղ:Նույնը ժողովրդի մոտ է . պետք է չթողնել քաղծկեղածին երևույթներին ի հայտ գալ, իսկ եղածները արժե բուժել", - նշեց բանախոսը: Սեմինարը վերջացավ հարց ու պատասխանով և ելույթներով: Սեմինարները ունեն պարբերական բնույթ. ամեն հինգշաբթի ժամը 5 ին` Հիմնադրամի մեծ դահլիճում: Հաջորդ Թեման է - Տիեզերաճանաչողական հնագույն հայեցակարգը եվ նրա դրսեվորումները ժամանակակից գիտական համակարգերում: Բանախոս ` ֆիզմատ գիտությունների թեկնածու, աստղագետ ՀՈՎՀԱՆԵՍ ՊԻԿԻՉՅԱՆ |
Spokesperson: Դավիթ Տոնոյան














