Սև ամպ ծանրամարտի գլխին
Մերի Խաչատրյան
![]() Մեզ հայտնի է Օլիմպիական խաղերում չինացիների հաջողության գաղտնիքը, հայտարարել են Արեւելյան ավանդական բժշկության ինստիտուտի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Վլադիմիր Պոտապովը եւ Ռուսաստանի բժշկա-կենսաբանական գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան: Մասնագետները նշում են, որ չինական համակարգը վերցրել է նախկին ԽՍՀՄ սպորտի օրինակը: Բժիշկները պատմել են չինացիների հաջողության գաղտնիքի մասին: «Առաջին գործոնը դա առողջ ապրելակերպն է: Այդ համակարգն ապահովում է կյանքի համապատասխան օրինակը՝ շրջակա միջավայրի դերն ու սնունդը: Ճիշտ սնունդը մեծ դեր է կատարում չինացիների օրգանիզմում: Երկրորդ գործոնը դա պաթոլոգիական ծանրաբեռնվածության բացակայությունն է: Այդ մեթոդը պետք է կիրառվի բժշկի կողմից: Ակտիվորեն կիրառվում է ասեղնաբուժությունն ու լարվածության հաղթահարումը ավանդական միջոցներով։ Կիրառվում է օրգանիզմի մաքրումը բջջային մակարդակի վրա։ Իսկ ինչ վերաբերվում է մարզիկների պատրաստման համակարգին, այն վերցված է սովետական համակարգից», - բժիշկների խոսքը փոխանցում է «Gazeta.ru»-ն: |













