Այսօր ցավալիորեն մեր ծանրամարտիկնիրից ևս մեկը 0 ստացավ:«0-ոնց թե ամոթա, ամոթ» շատերի մոտ այսպիսին էր առաջին արձագանքը լուրը լսելուց հետո:Անգամ եթերը չտեսած միանգամից սկսեցինք զբաղվել հայերիս ամենասիրած բանով-քննադատելով:Միանշանակ ոչ մեկ չի հպարտանում 0-ով, բայց միթե արժեր քննադատել առանց այնել հոգեբանական ծանր վիճակում գտնվող մեր մարզիկին:Հեշտ չէ բարձրացնել քեզանից երկու անգամ ավել կշռող ծանրաձողը, իսկ երբ չես կարողանում էլ ավելի դժվար է:Դա էլ հերիք չէր միանգամից սեփական ազգիդ ճնշող արձագանքը:Ընդամենը մի րոպեում խամրեց մեր մարզիկների փառքը, մոռացվեցին նրանց նախորդ հաղթանակները և մեր եռագույնի աշխարհի տարբեր վայրերում բարձրանալը և մեզ թվաց, որ մուկն ընկավ գինու կարասն ու այն անվերադարձ փչացավ:Այո՛, Լոնդոնում ոչինչ չստացվեց, բայց մեկ անգամ պարտվել դեռ չի նշանակում անդունդն ընկնել:Ոգևորենք մեր մարզիկներին անկախ նրանց ցուցաբերած արդյունքներից, ուժ տանք նրանց ապագայում հաղթանակ տեսնելու համար և չմոռանանք նրանքել են մարդ մի օր բախտը ժպտում է, մի օր ոչ, մի օր կարողանում են, մի օր ոչ: