ԱՅԾԵՄՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
![]() Վանաձորի Տարոն 4 ի բնակիչների հունիսի 3 -ին հավաքվել էին , որպիսզի հանդիպում ունենաին քաղաքապետի հետ և նրա հետ միասին քննարկեին թաղամասի խնդիրները, սակայն ապարդյուն ոչ քաղաքապետը եկեվ, ոչ էլ քաղաքապետարանի ներկայացուցիչներից ինչ-որ մեկը :Օրեր առաջ թաղամասի համայնքապետ ` Վահագ Ավագյանը դիմում էր ներկայացրել քաղաքապետին : Դիմումում քաղաքապետին իրազեկել էին տեղի և ժամանակի մասին, քաղաքապետարանը նույնիսկ դիմումին պատասխան չէր ուղարկել: Ժողովը կայացավ բնակիչների հետ թաղամասի համայնքապետը քննարկեց թաղամասի խնդիրները և միասին փաստեցին, որ թաղամասը գտնվում է կեղտոտ վիճակում, թաղամասերից մեկում նույնիսկ կա հատուկ շինարարական աղբի թափման համար նախատեսված վայր, որտեղ ոչ միայն շինարարական աղբ է թափվում, այլ նաև գերեզմանների աղբը :Մեր նկարահանող խումբը եղավ մի շարք թաղամասերում և նկարահանեցին այդ ամենը: <<Թաղամասով քայլելիս արդեն թվում ա թե գերեզմաներով ես քայլում, երեխաներին չենք թոնում միայնակ դուրս գան կվախենան, , , իսկ մեր քաղաքապետարանը նույնիսկ ուշադրություն չի դարձնում, իսկ եթե իրենց բակում թափեն ետ աղբը մեծ խնդիր կսարքեն, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մաքուր միջավայրում ապրենք>>- ասաց Տաջիկներ թաղամասի բնակչուհին : Թաղամասերում աղբի կույտերում հանդիպում են շները, որոնք մեծ վնաս են հասցնում բնակիչներին: Քաղաքապետարան բազմաթիվ դիմումներ են ներկայացվել և գրավոր ձևով պատասխաններ են ստացել, կմաքրվեն , սակայն մինչ օրս դիմումների պատասխանները չեն իրականացվել: Համայնքապետը ասաց << ՄԵր խոսքերի տակ տողատակեր չփնտրեք մենք ոչ մեկին չենք վիրավորում, մենք մեր խնդիրն ենք առաջադրում:Ուզում ենք, որ մեր թաղամասը գտնվի մաուր վիճակում, որպեսզի մարդիկ քայլելիս չառանչվեն աղբակույտերի >>:Թաղամասի բնակիչները բարկացել էին իրենց արհամարհելու համար :Բնակչուհիներից մեկը ասաց<<Մի վռազեք էսա ընտրություններա իրանք իրանց ոտով կգան >>: Բնակիչները համայնքապետի հետ որոշում կայացրեցին եթե խնդիրը լուծում չստանա նրանք միասնական ուժով բողոքելու են այնքան ժամանակ մինչև իրենց խնդիրները լուծվեն: Հեղինակ` Այծեմնիկ Ասատրյան |

















