Loading...
Մամուլի խոսնակ - Պետական կառույցներ
Today:  Friday, 24 May, 2013
Yerevan Weather: now:
+30 °C
,
night:
+17 °C
,
day:
+31 °C
Currency rates by CBA:  
US Dollar
414.82
,
European Euro
534.45
,
Russian Ruble
13.19

Spokesperson - Articles

Բաքվի «Եվրատեսիլի»-ի ոդիսականը

23:40, Sunday, 20 May, 2012
Բաքվի «Եվրատեսիլի»-ի ոդիսականը
     կամ ԽՈՏՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
    
    
     Մայիսի 22-ին Բաքվում մեկնարկում է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը: 2006 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ որոշեց չմասնակցել հեռարձակողների եվրոպական միության միջոցառմանը: Խնդիրն այստեղ այնքան մասնակցելու-չմասնակցելու հարցը չէ, որքան դրա առեղծվածային ոդիսականի, որտեղ հարցերն ավելի գերակշռող էին, քան պատասխաները:Նայեք այս թեմայով մամուլի նյութերի վերնագրերին, խրոնոլոգիային ու անորոշության հերթականությանը:
    
     Ո՞ւմ ենք ուղարկելու Ադրբեջան («Հրապարակ» թերթ):
    
     Եթե գնում են Բաքու «Եվրատեսիլի» մասնակցելու, ուրեմն որոշել են նաեւ, թե ով է գնալու. Սարգիս Մանուկյան (News.am):
    
     Հայաստանը չի՞ մասնակցի ''Եվրատեսիլ 2012''-ին (mamul.am)
    
     «Հանրայինը» «ԵՎրատեսիլ»-ի համար դեռ որոշում չունի, բայց «Դորիանսն» իր հոլովակը ներկայացնում է ( «Թերթ»թերթ):
    
     Հանրայինը բոյկոտում է Եվրատեսիլը Բայց` երգիչների անունից («Հայաստանի զրուցակից» ):
    
     Դավիթ Ամալյան. ««Եվրատեսիլը» բոյկոտելը թուլություն է» (Medialab. am):
    
     "Հանրայինը" եթեր կտա՞ "Եվրատեսիլ-2012"-ը («Հենարան» մամուլի ակումբ)
    
     Իրականում ի՞նչ է կատարվում («Բնաբան»):
    
     Սա եղել է գրեթե մեկ տարվա հարցերի հարցը:
     Այս և նմանատիպ բազմապիսի այլ վերնագրերով հարցադրումները չէին լինի թերթերում, եթե Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը հստակեցներ' մասնակցում էր Բաքվում կայանալիք«Եվրատեսիլ-2012»-ի երգի մրցույթին, թե ոչ: Հետ կանգնել արդեն ընդունած որոշումից ' պատճառաբանելով, որ մեր երգիչները համաձայն չեն դրան, հետո էլ պարցվեր, որ ամենևին սա բուն պատճառը չէ, տարակուսանք է առաջացնում:Միթե՞ Ծանրութեթև անելու համար չկար այն ժամանակը, որ երկար տատանումներից հետո որոշվեր մի բան, հետո արվեր ուրիշը: Մեկ տարի էր, ինչ հայտնի էր «Եվրատեսիլ-2012»-ի հասցեն: Ցայսօր շատերի մոտ այս երևույթը միանշանակ կարծիքի չի հանգեցրել:Մինչդեռ կարելի էր ու անհրաժեշտ վախօրոք հստակեցնել ուզածդ յուրաքանչյուր խնդիր, այլ ոչ թե հորինել պատրվակներ' իրականությունից խույս տալու համար:Անվճռականությունը միշտ էլ լավ խորհրդատու չէ, այլ կերպ' մասնակցության հարցում «այո»-ն պետք է լիներ այո, «ոչ»-ը ' ոչ:
     Գործ չունե՞նք լուրջ բացթողման հետ, որ կարոտ է շտկման:
    
     ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԽԻՂՃ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ
    
     Ինչպես ասվեց, դեռ 2011 թվականին, կամ սահմանված ժամկետում կարելի էր վերջակետ դնել հարցին' տեղյակ պահելով հասարակությանը, որ Հայաստանը հրաժարվում է «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման մտադրությունից:Փոխարենը դա արվեց բավական ուշ' մոլորության մեջ գցվեց թե մամուլը, թե մրցույթին մասնակցել ցանկացողները և թե հասարակությունը:Ընդորում դա արվեց, երբ պաշտոնապես համաձայնել էինք մասնակցել մրցույթին:Եթե հեռարձակողների եվրոպական միությունը Հ1-ին մասնակցությունից հրաժարվելու համար տուգանել է' պարտադրելով մուծել մասնակցության վճարը, ավելացրած 50%, ապա, ով պետք է վճարի հասարակությանը մոլորության մեջ գցելու վնասների համար:Հնարավոր չէ՞ր, որ երգիչ -երգչուհիների դիրքորոշումների քննարկումները կազմակերպեր պատշաճ ժամկետում, թեև սա էլ է մոլորության սերիալից, քանի որ դիմումի տակ ստորագրություն դնող որոշ երգիչներ տեղյակ էլ չեն եղել հայտարարության տեքստին:ինչպես գրում է կայքերից մեկը' Հ1-ից են զանգահարել ու երգչից իմացել, համաձա՞յն է նա ստորագրել հայտարարության տակ: Հենց իրենք, մրցույթին պատրաստվող արտիստները, ովքեր արդեն Եվրատեսիլի համար երգեր ընտրելու փնտրտունքների մեջ էին, այդ մասին տեղյակ էլ չեն եղել ու եկել են անակնկալի:
     Իսկ չէ՞ր կարելի ասել ճշմարտությունը' մոտավորապես այսպես.«Երկար տատանվեցինք, մասնակցել թե չմասնակցել Բաքվի «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացմանը:Ի վերջո ՀՀ-ն նպատակահարմար չի գտնում մեկնել մի երկիր, որտեղ քաղաքական ղեկավարությունը թշնամանքով է տրամադրված մեր ժողովրդի նկատմամբ:
     Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»
     Մոտավորապես այսպես:Պարզ, տրամաբանական ու հասկանալի իրազեկում ժողովրդին, առանց ավելորդ նյուանսների:Մի բան, որուշացումով և մասամբ արվեց:
     Այժմ եկեք հասկանանք թե ինչ է «Եվրատեսիլ»-ը Ադրբեջանի համար:
    
     «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ը ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ' ԻՆՉՊԵՍ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ
    
     Առաջին անգամ Ադրբեջանը «Եվրատեսիլ» երգի փառատոնին մասնակցել է 2008 թվականին' այսինքն 2 տարի ավելի ուշ, քան Հայաստանը:Հենց այդ հանգամանքը, նաև այն, որ Հայաստանը 2 անգամն էլ հաջող ելույթներ էր ունեցել և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը, բուռը խանդի զգացմունքներ էր առաջ բերել Ադրբեջանի համապատասխան շրջանակներում: Երկու երկրները առաջին անգամ «Եվրատեսիլ»-ում հանդիպեցին 2008թվականին, երբ Սիրուշոն եզրափակեց ուժեղագույների քառյակը, իսկ Ադրբեջանը զբաղեցրեց Հայաստանի «մշտական»նախկին տեղը' 8-րդը : Հարևանին հասնելու տենչանքը, սեփական անկատարության բարդույթները հաղթահարելը ամեն գնով մղվեց առաջին պլան:Սկսվեց նավթային միլիոնավոր դոլարների ներդրումը «Եվրատեսիլ»-ում Բաքվի հաղթանակը սնուցելու համար:
     Ադրբեջանն իր առջև խնդիր դրեց բառի բուն իմաստով մրցույթը Բաքու տեղափոխելու համար:Երկու երկրների միջև Անզիջում պայքար ծավալվեց հատկապես 2010 թվականին Նորվեգիայում:«Ամեն ինչ» արվել էր Սաֆուրա Ալիզադեի հաղթանակն ապահովվելու համար:Միայն 10.000.000$ ծախսվել էր նրան նախապատրաստելու համար:
     «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի հաղորդման համաձայն այս գումարի մեջ են մտել Drip Drop երգի արժեքը' 150.000$: Նա եղել է միակ մասնակիցը, ով ապրել է Օսլոյի ամենաթանկարժեք հյուրանոցում, կրել ամենաթանկարժեք զգեստը, վարձել ամենաթանկարժեք ամերիկյան փոփ խմբերից մեկը:Պետք է ասել, որ Սաֆուրայի «բախտը» չբերեց այնքանով, որ նրա դեմ կանգնած էր խաղադրույքներով նրան չզիջող Եվա Ռիվասը, որ միայն երկու հորիզոնականով զիջեց ադրբեջանուհուն' գրավելով 7-րդ տեղը:Իսկ առաջին տեղը նրանց համար անսպասելիորեն զբաղեցրեց Գերմանիայի ներկայացուցիչ Լենա Մայերը:Մեկ տարի առաջ էլ Ադրբեջանն իր մասնակցի վրա ծախսել էր 7.000.000$: Համեմատության համար ասենք, որ Մոլդովան այդ տարի իր մասնակցի համար ներդրել էր ընդամենը 1.000$:Հետևաբար այսքանից հետո պետք էր սպասել, որ 2011 թվականին Բաքուն մեծացնելու էր ծախսվող գումարը և աշխատանքներ էր տանելու գրոհելու իրեն կյանքի նպատակ դարձրաց «ԵՎրատեսիլ»-ը'մի բան, որը սպասելի էր ու այդպես էլ եղավ:Անկասկած Ադրբեջանին բարկացրել էր նաև Հայաստանի հաղթանակը համանուն մանկական փառատոնում:Այստեղ հարցերի հարցը մնում էր, թե կմասնակցի արդյո՞ք մեր երկիրը հերթական Եվրատեսիլյան փառատոնին, որը կայանալու էր մեզ համար ոչ անծանոթ Բաքվում:Թեև արդեն հայտնի է այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ պետք էր հրաժարվել հենց այդ ժամանակ:
     ՈՒզում եմ կիսատ չթողել «Եվրատեսիլ»-ում ադրբեջանյան ներդրումների ներկա ֆենոմենը: Հասկանալի է, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն հասցրել է Հայաստանի ընդհանուր բյուջեին, անհասկանալի է, որ «Եվատեսիլ»-ի անցկացման համար սովորաբար ծախսվող 30 միլիոնի փոխարեն արդեն մսխվել է 64 միլիոն դոլար, իսկ ամերիկյան հեղինակավոր Time հանդեսի պմդմամբ «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման համար ծախսվել է շուրջ 280 միլիոն :Շոուի անցկացումը Ադրբեջանի համար գագաթնակետ է լինելու, թե՞ այս ասպարեզում շարունակելու է մրցակցությոան մարաթոնը Հայաստանի հետ, չէ որ՞ մեր երկիրը շարունակում է այլընտրանքային մարտահրավերներ նետել Բաքվին' այս անգամ կարևորելով դասական «Եվրատեսիլ»-ը:
     Շատ անգամ է խոսվել, որ «Եվրատեսիլ»-ը զուրկ չէ քաղաքականությունից, մնում է հասկանալ, որ նման ահռելի գումար ծախսելով կրտսեր Ալիևն, ապացուցելու բան ունի ոչ միայն Հայաստանին, ուստի նաև հարցին մոտենանք այս ենթատեքստով 'այնուամենայնիվ քննարկելով, շահեկան կլինե՞ր այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը:
    
     ՇԱՀԵԿԱՆ Է՞Ր ԹԵ ՈՉ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՐ ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ
    
     Եթե Ալիևը քաղաքական տոկոսադրույթներ ձեռք բերելու համար չի խնայում միլիոնները ու«Եվրատեսիլ»-ը ծառայեցնում է իր երկրի գովազդը աշխարհում բարձրացնելու վրա, ցանկանում է շքեղության մեջ խորասուզել կոռուպցիան ու ազատությունների ոտնահարումը, ապա այս ֆոնին Հայաստանի մասնակցությունը դրական արդյունքներ կունենար : մեր պատվիրակությունը առանձնահատուկ կերպով կգտնվեր արտասահմանյան մամուլի ու հանրության տեսադաշտում մրցույթային բոլոր օրերին, նաև դրանից առաջ և հետո:Այս պարագայում, երբ հրաժարվել ենք մասնակցությունից գործում է «չկա մարդ, չկա խնդիր» բանաձևը, հետևաբար արդյունքներն էլ թույլ կլինեն:Երբևե մտածել ե՞նք, որ երգն էլ զենք է խոսքի լեզվով: Հիշենք, որ մամուլն ու հասարակական քաղաքական կազմակերպությունները այս խնդրին անրադարձան, այն բանից հետո, երբ հանրային հեռուստատեսությունը, համաձայնեց Բաքվում ներկայացնել մասնակից:Այս հարցում արժանին պետք է մատուցել նրանց " բոլոր նախաձեռնությունների ու արժեքավոր խորհուրդների համար:Միայն Հ1-ի որոշումից հետո եղան քննարկումներ մասնակցի ընտրության շուրջ, մասնավորապես Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը նաև քաղաքական դրդապատճառներից ելնելով ներկայացրեց ծագումով արցախցի, նախկին Բաքվեցի, ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունի թեկնածությունը:Հավելելով. « հենց նա' ադրբեջանական ջարդերից մազապուրծ փրկված երգչուհին իր խոսքն ունի ասելու Բաքվում...»
     Հենց միայն նրա մասնակցության փաստը դանդաղ պայթող ական էր Ադրբեջանի համար և ցուցադրում էր «խաղարարար» Բաքվի մեդալի արյունոտ երեսակը:«Դորյանս»-ն էլ պակաս ներկայանալի չէր:
     « չեք պատկերացնում, թե ինչ մեծագույն նվեր կմատուցենք Ադրբեջանին, եթե այսքանից հետո չգնանք Բաքու: Դրանով նրանց կազատենք մի մեծ գլխացավանքից»-իր մտահոգությունն է հայտնել Mediamax-գործակալությունը իր մի հոդվածում:
     Չգիտենք հիմա մատուցե՞լ ենք նվեր Ադրբեջանին թե ոչ, կամ էլ հրաժարվելով մրցույթից ինչ չափերի վնաս ենք պատճառել նրան, խոսքն ամենևին դրան չի վերաբերվում, այլ նրան, թե որքանով ենք մեր որոշումները հստակ կայացնում 'իրազեկելով ու նախապատրաստելով հասարակությանը դրա ազատ ու անկաշկանդ քննարկումներին:Դասեր, որոնք արժե հաշվի առնել հետագայում:
     ՎԱՆ ԱԶԻԱՆ
     Dear Angel կազմակերպության
     մամուլի բաժին
Click to view
Ռեպ լուրերի ստեղծագործական խմբի անդրադարձը
Ռեպ լուրերի ստեղծագործական խմբի անդրադարձը
Like
1
Dislike
0
|
Like and Subscribe
Comments
facebook
MAMUL.am
ashot
ashot 12:58, 21.05.2012
ցանկացած հարց որը կապված է ադրբեջանի հետ քննարկելն անիմաստ է, ամենա ուժէղ զենqը դա արահամարելն է...եթե ես լինեի հայաստանի նախագահ, երբեք և ոչ մի պայմանով նրանց հետ չեի բանակցի..բանավանդ որ մենք տարել ենք արդար հաղթանակ.փոխանակ նրանք ցանկացած հարցում մեզ խնդրեն, բանից դւրս է գալիս մենք ենք նրանց խնդրում...տո պէտք է թքած ունենանք իրենց վրա..ցանկացած հարցում...մենք կյանքի տված դասերից չենք սովորում, կամ սովորում ու չենք կիրառում..նրանք ամեն օր սահմաններում մեր զինվորներին սպանում կամ վիրավորում են, իսկ դուք եվրոտեսիլ գնալ չգնալու հարցն եք քննարկում.ավելի լավ է մտածենք թե ինչպես անենք արտագաղթը կանգնեցնենք, ժողովրդին բարեկեցիկ կյանք ապահովվենք.հիվանդներին պատշաճ բուժում ապահովվենք, նոր աշխատատեղ բացենք.այնքան բաց տեղեր կան որ? մեկը թվեմ
Hay
Hay 13:35, 21.05.2012
Հեղինակը ճիշտ հարցեր է բարձրացրել:Վաղուց էսպիսի վերլուծականի չէի հանդիպել: Էստեղ խոսքն այնքան մասնակցելուն չի վերաբերվում, որքան հասարակության իրազեկման խնդրին:Մի հարց մարդավարի չեն կարողանում որոշել, որոշելիս էլ ոնց որ ոչխարի տեղ դնեն մարդկանց...հենց սա էլ արտագաղթի, աշխատատեղերի, այլ և այլ պատճառների
հիմնաքարերն են:
Karo
Karo 13:49, 21.05.2012
Հոդվածում ամեն ինչ ասված է:

"Ինչպես ասվեց, դեռ 2011 թվականին, կամ սահմանված ժամկետում կարելի էր վերջակետ դնել հարցին' տեղյակ պահելով հասարակությանը, որ Հայաստանը հրաժարվում է «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման մտադրությունից:Փոխարենը դա արվեց բավական ուշ' մոլորության մեջ գցվեց թե մամուլը, թե մրցույթին մասնակցել ցանկացողները և թե հասարակությունը:Ընդորում դա արվեց, երբ պաշտոնապես համաձայնել էինք մասնակցել մրցույթին:Եթե հեռարձակողների եվրոպական միությունը Հ1-ին մասնակցությունից հրաժարվելու համար տուգանել է' պարտադրելով մուծել մասնակցության վճարը, ավելացրած 50%, ապա, ով պետք է վճարի հասարակությանը մոլորության մեջ գցելու վնասների համար:"
Հետո չարժե ամեն ինչ ընդհանրացնել, կապել աշխատատեղերի պակասին, պրեզիդենտին և այլն, պարզապես ամեն մարդ իր տեղում պետք է լինի:
ashot
ashot 15:20, 21.05.2012
հարգելի Կարո, իսկ ինչ? էր տալու եվրովիզիոնին մասնակցելը.. չեք զգում որ դա հայերի_ համար դարձել է անհետաքրքիր մի շոու.որի համար չարժե գլուխ կոտրել..հետո կարող եք? ասել ձեր կարծիքով ով? պիտի գնար մրցույթին ինչ որ արժանի մեկը?, իհարկե ոչ..մի ինչ որ օլիգարխի կամ ճանաչված մի մարդու բաղաձայն երգիչ կամ երգչուհի...և հետո, հասարակությունը նոր չէ որ մոլորության մեջ է.. եվրովիզիոնը չէ որ մարդկանց պիտի գցեր մոլորության մեջ, միթե?, ներկաիս դրության մեջ հայտնված մարդիկ մոլորության մեջ չեն, որ ամեն օրվա հանապազօրյա հացը չգիտեն թե ինչպես ճարեն..իսկ երվրովիզիոնի համար թող վճարեն. միևնույն է մեր կառավարությունը սովոր է շռայլ ծախսերի .մշակութաին արժեք ունեցող շինությունները քանդեն հյուրանոց ու խորովածանոց սարքեն..կամ էլ կազինոներում խաղան..ինչ? է այսօր եվրովիզիոնից զատ մտածելու բան չունենք?
Karo
Karo 16:28, 21.05.2012
Asot դու հոդվածը երևի լրիվ չես կարդացել?
Այսօր ամեն ինչից մտածելու զատ շատ բաներ ունենք. ինչու ենք դասի գնում, կամ Հայաստանի ֆուտբոլի հավաքական պահում ու ֆուտբոլ խաղում, ուրիշ բանուգործ չունենք?:
Հետո էլ հոդվածում հենց քո ասած հարցն է բարձրացվել, թող շուտ ասեինք, որ չենք մասնակցում և վերջ, ինչի համար էր էսքան քաշքշոցը?
ashot
ashot 12:22, 22.05.2012
դու ճիշտ ես...ես հոդվածը լրիվ չեմ կարդացել.. ուղղակի հենց որ լսում, կամ կարդում եմ (Ազ) արդեն իմ հոգեկան աշխարհը խանգարվում է.
Նիդերլանդական Օրագիր
Նիդերլանդական առաջին ալիքի հաղորդավարը' Հայաստանի մասին


Բաքվում տեղի ունեցող, , Եվրատեսիլ-2012, , մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, նիդերլանդական առաջին ալիքի մեկնաբանը, երբ արդեն որոշվում էին եզրափակիչի 10 մասնակիցները, անրադարձավ Հայաստանին, մասնավորապես նշելով նրա մրցույթի չմասնակցելու պատճառը' այն է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ իր երկրի առաջին թշնամին Հայաստանն է:
Եզրափակիչ դուրս եկողների կազմում են Ալբանիան, Կիպրոսը, Դանիան, Հունաստանը, Հունգարիան, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը ...ևս 2 մասնակից:
Joanna Krupa
00:16, 28.10.2012
3174 | 0 | 0

Spokesperson