Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրիկյանի անկախության հետ առնչությունը նրա հրազենով վիրավորվելու հետ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
16:23, շաբաթ, 30 մարտի, 2013 թ.
Հայրիկյանի անկախության հետ առնչությունը նրա հրազենով վիրավորվելու հետ
    

    

Նորաձևության պես բան է դարձել: Լրատվության միջոցները ֆեյսբուքյան անձնական էջերից վերցնում են իրենց հարմար նյութ և այն տարածում: Այնքան որ թեման շրջանառության մեջ լինի, փաստերի ճշմարտացիությունը, կամ կապը առնչվող դեպքի հետ այնքան էլ արդիական նշանակություն չունի: Այ ասենք, եթե Հայրիկյանը 100%-ով լիներ անկախական գործիչ, ուրեմն նրա բուժման համար կարելի էր մտածել: Ահավասիկ 7or.am -ի ֆեյսբուքից հրատարակած նյութը.
    
    

«ՀՀ անկախությունն առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ»


    

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենի կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից մոտ $50.000 (20.5 մլն դրամ) հատկացնել Պարույր Հայրիկյանի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար:
     Կառավարությունը որպես որոշման ընդունման հիմնավորում նշում է, թե հաշվի է առնվել «Պարույր Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում»:
     Չգիտեմ, թե հատկապես ինչ ներդրում է նկատի ունեցել կառավարությունը, բայց Հայրիկյանին Հայաստանի անկախության հայր ներկայացնելու արդեն պետական մոտեցումը կեղծիք է:
     Ճիշտ է՝ պարոն Հայրիկյանը որպես այլախոհ 17 տարի անցկացրել է բանտերում, բայց նրան ներկայացնել որպես ներկայիս Հայաստանի անկախության հայր, կամ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ռահվիրա, տեղին չէ:
     1988-ին մեկնարկած ղարաբաղյան շարժումը, որը զուգորդվեց ԽՍՀՄ փլուզմամբ ու հանգեցրեց ՀՀ անկախությանը, առանձնապես առնչություն չունի Հայրիկյանի հետ: Շարժումը ղեկավարել, կոորդինացրել և ժամանակի կարևորագույն որոշումներն ընդունել է «Ղարաբաղ» կոմիտեն՝ սկզբից մինչև վերջ: Եթե անկախության սիմվոլի տիտղոսը պետք է մեկին վերագրել, ապա դա «Ղարաբաղ» կոմիտեն է:
     Հանգամանքների բերումով՝ երկար տարիներ անկախության գաղափարակիր Հայրիկյանը շարժման ձևավորման և որոշումների կայացման հարցում որևէ նշանակալի դեր չի ունեցել: Գուցե նրա գոյությունը ոգևորել է տղաներին, գուցե նրանով հպարտացել են, բայց ընդամենն այդքանը:
     Նորանկախ Հայաստանի կայացման գործում ևս Հայրիկյանի ավանդն առանձնապես մեծ չէ: 1992-ին նա նշանակվել էր Գորիսի պարետ, շատ արագ տապալել գործն ու հրաժարականի դիմում ներկայցրել:
     Պետության սյուների (տվյալ դեպքում՝ Սահմանադրության) հետ Հայրիկյանի ասոցացիան 1998-ի իշխանափոխությունից հետո ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորելն է: Սակայն 2003-ին հանրաքվեով սահմանադրական առաջարկվող փոփոխությունները մերժվեցին, և Պ. Հայրիկյանի ավանդն ջուրը լցվեց:
     Ստացվում է, որ պետությունն իր իսկ ձեռքով (քաղաքական կամ քաղքենիական հաշիվներից ելնելով), հերթական քարն է դնում սեփական պատմության խեղաթյուրման գործում:
     Իսկ ահա անկախության տարիներին Հայրիկյանը վստահաբար կարող է հավակնել պոռոտախոսության սիմվոլի տիտղոսին»:


    

«Նիդերլանդական օրագրի» կողմից - Միթե սա ապատեղեկատվություն չէ, շեղելով և ազդելով մարդկանց ճիշտ կողմնորոշման վրա: Էս ի՞նչ եղավ Ձեզ մարդիք (խոսքը նրանց է ուղղված, ովքեր մեղադրում են հենց Հայրիկյանին), գտնում եք, որ մի սխալ բան է արվում:

Երբ օրը ցերեկով կրակել են մարդու վրա ու հիմա նրա բուժման մասին են մտածում, սա օրինաչափ չէ՞: Այ այն ժամանակ անարդար կլիներ, որ կրակեին ու քայլեր չձեռնարկեին:

Նորաթուխ լրագրողներ, պետք չէ կրակի մեջից շագանակներ փնտրել, էժան ձևով ձեզ գովազդելով:

«7 օր» ու Ռաֆայել Թեյմուրազյան, դուք էլ գիտեք մարդու առողջությունը վերականգնելով մեծ բան է անում մեր երկիրը, ամոթը' նրա վրա կրակելն էր:

Էս ի՞նչ է կատարվում, միթե՞ կորել է մարդկային արժանապատվությունը և անկում ապրել բարոյական բոլոր նորմերը:

Հարգելի Պարույր Արշավիրի, Դուք մի իջեք այս մարդկանց մակարդակին, Աստծու սիրուն բարեհաջող բուժվեք և վերադարձեք, կաշխատենք Նիդերլանդներում այցելել Ձեզ և քաջալերել, ի վերջո որ՞ն է Ձեր մեղքը...

Միայն հրատարակած, , Անկախություն, , թերթը արդեն ամեն ինչ է ասում է Ձեր մասին, թերթ, որ բարոյական ու միասնության հատկանիշերով այդ տարիներին գերացանցեց մամուլի բոլոր միջոցները' թե քանակական և թե գաղափարական առումներով:

Մեջբերում (վիքիպեդիայից) . «Անկախություն, շաբաթաթերթ, որ հիմնադրվել է Ազգային ինքնորոշում միավորման կողմից 1987 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ի Հայաստանի Հանրապետությունում, ընդհատակյա պայմաններում: Փաստորեն խորհրդային բռնապետության պայմաններում, Հայաստանում ստեղծված առաջին ազատ, անկախ շաբաթերթն էր: Թերթի գոյության, ամենաբեղուն տարիներն են համարվում 1989-1992 թթ., երբ թերթն ունեցավ 150-200 հազար տպաքանակ: Այդ տարիներին թերթի հեղինակության բարձրացմանն ու առաջընթացն ապահովվեցին երիտասարդ լրագրողներ Երազիկ Գրիգորյանը (հետագայում լեզվի տեսչության պատասխանատու աշխատող), Սուրեն Գեղամյանը (արևելագետ), Վահան Ամատունին (ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ) և այլոք:

Թերթը իր մեջ ներառեց կյանքի բոլոր ոլորտները՝ ընդհուպ ղարաբաղյան պատերազմի ոգին ու շունչը բարձրացնիղ հոդվածները: Թերթը կատարելով իր առջև դրված մինիմալ խնդիրը դադարեցրեց իր գործունեությունը: Թերթը իր գոյատևման համար պարտական է ԱԻՄ կազմակերպության ղեկավար և հիմնադիր Պարույր Հայրիկյանին» ։


    

Կարծեմ այսքանը բավական է, որ Պարույր Հայրիկյանը համարվի անկախության պայքարի գործիչ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3985 | 1 | 0
Facebook