Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս մարդիկ ծաղրեցին Աստծուն

Journalism Today
Հեղինակ`
Journalism Today
20:37, կիրակի, 19 օգոստոսի, 2012 թ.
Այս մարդիկ ծաղրեցին Աստծուն

Ջոն Լենոն (երգիչ)
    

Ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց.
     «Քրիստոնեությունը կվերջանա, կչքվի: Այդ մասին ես ոչ մի կասկած անգամ չունեմ: Ես ուղղակի դրանում վստահ եմ: Հիսուսը լավ մարդ էր, բայց նրա ուսմունքները շատ պարզունակ էին: Այսօր մենք նրանից ավելի հանրաճանաչ ենք»: (1966թ.)
     Այս խոսքերից կարճ ժամանակ անց Լենոնը սպանվեց ատրճանակի վեց հարվածից:
    
     Տանկրեդո Նեվես (Բրազիլիայի նախագահ)
    
    


    

Նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունից 500.000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից:
     Անշուշտ, նա ստացավ իրեն հարկավոր ձայները… բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:
    
     Տիտանիկը կառուցող վարպետը


    

Տիտանիկի կառուցումից հետո մի լրագրող հարցրեց նրան, թե որքան ապահով է նավը:
     Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց.
     «Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»:
     Տիտանիկի վախճանը բոլորս գիտենք…


     Մերլին Մոնրո (դերասանուհի)


    

Մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեհեմը և ասաց, որ Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն:
     Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց.
     «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»:
     Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում:
    
     Բոն Սկոթ (երգիչ)


    

AC/DC խմբի նախկին վոկալիստն իր 1979թ. մի երգում ասում էր.
     «Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»:
     1980թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուկից:
    
     Քրիստին Հեուիթ (ջամայկացի լրագրող և հաղորդավար)


    

Նա մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն աշխարհի ամենավատ գիրքն է:
     2006թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. նա այրվել էր իր մոտոցիկլետի վրա:

Կամպինասում (2005թ.)
    


    

Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին` վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…
     Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց.
     «Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»:
     Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»:
     Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել:
    
     Կազուզա (բրազիլացի կոմպոզիտոր, երգիչ և բանաստեղծ)


    

Ռիո դե Ժանեիրոյի իր ելույթներից մեկից հետո նա սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»:
     Նա մահացավ 32 տարեկան հասակում թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:
    
    

Շատերն են մահացել, բայց միայն Հիսուսն է, որ հարություն է առել ու դեռևս կենդանի է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9452 | 22 | 0
Facebook