Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավորում ենք ՎՐԵԺԻՆ և ԼՈՒՍԻՆԵԻՆ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:46, երկուշաբթի, 25 հունիսի, 2012 թ.
Շնորհավորում ենք ՎՐԵԺԻՆ և ԼՈՒՍԻՆԵԻՆ

Հոլանդահայ համայնքն աշխուժանում է ոչ միայն քաղաքական ու մշակութային առումով, այլ նաև ուրախ միջոցառումների քանակով' շնորհիվ նոր զույգերի պսակադրության արարողությունների:

Օրերս, ստույգ' հունիսի 16-ին, հարսանյաց հանդես էր Հովաննիսյանների և Բաղյանների օջախներում, Նրանց զավակներ Վրեժի և Լուսինեի հավերժական միության հաստատման փաստացի ապացույցը եղավ նրանց պսակադրության գեղեցիկ արարողությունը' երկրի Զելանդ մարզի Սլուիս (Sluis) քաղաքում: Երևույթն ինքնին ուրախացնող է սփյուռքի իրականության մեջ, քանզի ևս մեկ հայ ընտանիքի հիմնաքար դրվեց: Սա կյանքի կարեւոր իրադարձություներից մեկն է, որ հիշվելու է զույգերի և այդ ուրախությունը կիսած մարդկանց կյանքում: Պսակի ծիսակարգը հայ քահանաների ձեռնադրմամբ կայացավ Էկլոյի (Eekllo, Belgie) եկեղեցում, խաչեղբայրությամբ տեր և տիկին Կարապետյանների: Հանդեսի արարողակարգը շարունակվեց նույն քաղաքի գեղեցիկ ձևավորված սրահներից մեկում: Նորապսակներին հայկական ժողովրդական պարով մուտքի հրավերք արեց համայնքի «կարոտ» պարային համույթը (գեղ.ղեկավար Լուսինե Բունիաթովա): Գեղեցիկ, հայրենասիրական երգերի կատարումներով մասնակիցներին ուրախություն պարգևեց ճանաչված երգիչ Ներսիկ Իսպիրյանը'ով ներկա էր իր որդու հետ: Սիրված Dj Արման Աբրահամյանի (Armani) ընտրած երգն ու երաժշտությունը հաճելի բազում պահեր պարգևեց հարսանյաց հանդեսի մասնակիցներին, իսկ հանդիսության թամադա, շնորհալի երիտասարդ Հրաչ Հովհաննիսյանը աշխույժ խաղերով ու էքսպրոմտ արտասանություններով թարմ լիցք հաղորդեց հանդիսության ջերմ տրամադրությանը: Նրա և մեր թղթակցի առաջարկությամբ, ներկա 400-ից ավելի մասնակիցները ծափողջուններով միահամուռ հավանության արժանացրին մեր էջի միջոցով նորապսակներին ևս մեկ անգամ շնորհավորելու գաղափարը: «Նիդերլանդական օրագր» -ը սիրով ստանձնում և խրախուսում է այս մտահաղացումը' սիրով միանալով բոլորի շնորհավորանքներին և բարեմաղթանքներին: Վրեժին և Լուսինեին շնորհավորելով հրաշալի օրվա' պսակադրության հիասքանչ տոնի կապակցությամբ, ցանկանում ենք բազում հաջողություներ և անսահման սեր, թող այս հարսանիքին պարած բոլոր պարերը նույն թեթևությամբ նրանք կրկնեն իրենց ոսկե հարսանիքին: Թող, որ շատ հայ երիտասարդներ հասնեն իրենց բաղձալի նպատակների անթերի կատարմանը: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎՐԵԺ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ...
     «Նիդերլանդական օրագիր»
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16165 | 5 | 0
Facebook