Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախկին «եհովականի» խոստովանությունը

12:37, երկուշաբթի, 14 հունվարի, 2013 թ.
Նախկին «եհովականի» խոստովանությունը
     Հավանաբար յուրաքանչյուրդ էլ հայտնվել եք իրավիճակում, երբ փողոցում, զբոսայգում, ձեր շենքի մոտակայքում կամ այլուր ձեզ մոտեցել է «Եհովայի վկաներ» կազմակերպության, որպես կանոն, ժպտերես ու բարեհամբույր անդամը և զրույց բացել կրոնական թեմաներով: Նրանցից «պոկվելը», թվում է, անհնար է, ճարպկությամբ իրենց ձեռնտու զրույցի մեջ են ներքաշում, ձեր կողմից արված ամեն փաստարկին վրա բերում միանգամից մի քանիսը, և այդ ամենը` բացառիկ ճարտարախոսությամբ: «Անկոչ» զրուցակիցների նպատակն է ստիպել ձեզ կասկածել ձեր հայացքների ճշմարտացիությանը և պարտադրել սեփական պատկերացումները Աստծո մասին: Ուստի զրույցը նրանց հետ գրագետ վարելու համար պետք է լավ իմանալ վեճի առարկան:
    
     Ավետարանի բազմաթիվ հատվածներ նրանք յուրովի են մեկնաբանում, քանի որ նրանց այդպես սովորեցրել են: Յեհովայի վկաները կարծում են, որ ամեն ինչ կապված Աստծու և Աստծու ծրագրերի հետ ընկալելի է մարդկային բանականությամբ: Աղանդի ղեկավարները համոզված են, որ կարող են ինքնուրույն նշել Վերջին դատաստանի և Աստծո թագավորության 1000-ամյա հաստատման ժամանակը, թեև Աստվածաշնչում հստակ գրված է` «Ձեզի չի վերաբերիր ժամերը և ժամանակները գիտնալը, որ Հայրը իր իշխանութեանը մէջ դրաւ» («Գործք Առաքելոց, 1:7): Ի դեպ աղանդի անդրօվկիանոսյան «առաջնորդները» մի քանի անգամ ձախողում են ապրել սխալ կանխագուշակելով Քրիստոսի երկրորդ գալուստը: Այդուհանդերձ կոչ են անում «վկաներին¦ անմնացորդ հավատալ իրենց:
     Նույնսիկ Սուրբ գիրքը նրանք մեջբերում են ընտրովի սկզբունքով` ժխտելով այն հատվածները, որոնք հակասում են իրենց սովորեցված «ուսմունքին»: Յեհովականներին բազմիցս անդրադարձել են լրատվական միջոցները, և հավանաբար շատերը գիտեն նրանց նաև այլ «տաբուների» մասին` խուսափել զինվորական երդումից (այն է` խուսափել զինծառայությունից), հրաժարվում են արյան դոնոր լինելուց, անգամ եթե դժբախտ պատահարի է ենթարկվել ու արյան փոխներարկման կարիք ունի իրենց հարազատը: Նրանք չեն ընդունում հանրության կողմից լայնորեն ընդունված համապետական և ընտանեկան տոները` Նոր տարի, ծննդյան տարեդարձ…, չխոսելով եկեղեցական տոների մասին: Չեն ընդունում մկրտության կերպը, որն իրականացնում է Հայ Առաքելական եկեղեցին: Նշված բոլոր արգելքները ակնհայտորեն վկայում են մի բան. այս կազմակերպության անդամները չեն ընդունում պետության երկու կարևորագույն ինստիտուտները` բանակ և եկեղեցի, փորձում են աղանդի անդամին մեկուսացնել հասարակությունից և անվերապահորեն ենթարկել սեփական օրենքներին: Եթե ընդունենք իրենց իսկ` Եհովականների նշած տվյալները, թե Հայաստանում գրանցված է 10 հազարից ավելի «Եհովայի վկա» և մի քանի հազար էլ համակիրներ ունեն, ապա կարելի է պատկերացնել այն ահռելի վնասն ու մեր պետական-հոգևոր կառույցի նպատակաուղղված կազմաքանդման ծավալները, որը տեղի է ունենում ամեն օր հենց մեր շուրջը:
     Վերջերս ծանոթացա 50-ամյա մի կնոջ` Ն.Ս-ի հետ, ով երկար տարիներ եղել է «Եհովայի վկա», սակայն երբ իր համար բացահայտել է կազմակերպության առաջնորդների իրական նպատակները ու մերկացրել նրանց քողարկված գործունեությունը, հեռացել է նրանց շարքերից: Նա մամուլում համաձայնեց հանդես գալ միայն անվան սկզբնատառերով զգուշությունից ելնելով, քանի որ, իր խոսքով, մի քանի անգամ սպառնացել են պատժել «բերանբացության» համար: Կարծում եմ նրա պատմածը հենց ականատեսի աչքերով խիստ օգտակար ու սթափեցնող կլինի մեզ բոլորիս և անգամ նրանց կազմակերպության մոլորյալ հայրենակիցների համար, ովքեր միգուցե նոր-նոր են ներքաշվել կործանարար աղանդի մեջ:
    

Տիկին Ն.Ս-ի նամակը ներկայացնում եմ առանց որևէ խմբագրման.
    
     «Ես, ինչպես շատերը, պատահաբար ընկա «Եհովայի վկաների» ցանցը: Այն ժամանակ ես չէի կարդացել «Աստվածաշունչը» և անտեղյակ էի կրոններից: Երբ նրանց հետ ուսումնասիրում էինք «Աստվածաշունչը», ինձ ապացուցում էին, որ միայն սա է ճիշտ հավատքը: Սովորելու ընթացքում ասացին, թե «Աստվածաշնչի¦ որ հատվածները պետք է ջնջել կամ բաց թողնել, դրանք չկարդալ, քանի որ դրանք ինչ-որ մեկը ավելացրել է: Այդ հատվածներն են Հովհաննեսի ավետարան, 5:7, Մարկոսի ավետարան 16:14-ից 19, Հավհաննեսի ավետարան 1:1:


     Բոլոր ժողովների ժամանակ հիշեցնում էին, որ ժամանակը քիչ է մնացել մինչև «Արմագեդոն»` Վերջին դատաստան», և այն սերունդը, որը տեսել է 1914թ-ը, կտեսնի «Արմագեդոն»-ը: Սա գրվել է իրենց գրքերի և բրոշյուրների մեջ /օրինակ` «Արթնացիր», 8.11.1994թ, էջ 10/: Բայց քանի որ իրենց ասած 1-ին սերնդի ժամակն անցավ և Հիսուսը չեկավ, իսկ ժողովուրդն սկսեց անհանգստացած հարցեր տալ, շուտով ստացան նոր բրոշյուր, որտեղ ասված է, որ քանի որ շատ էինք ուզում, որ Հիսուսը շուտ գա, դրա համար հաշվարկել էինք, որ 1914—սերունդը կտեսնի Վերջին դատաստանը: Բայց հիմա ավելի իմաստուն լինելով, մենք էլ չենք հաշվում օրերը /«Դիտարան», 1.11.1995թ. էջ 17/:


     1870թ. Չարլզ Ռեյզ Ռասսելը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ուսումնասիրեց «Աստվածաշունչը» և կազմեց մի փոքր խումբ, որը չունենալով համապատասխան կրթություն տարիներ շարունակ աճեց: Նրանք կոչվում էին ռասսելիստներ: Ռասսելը գրել է 7 հատոր, «Սուրբ գրքի ուսումնասիրություն», որտեղ նշված են Հիսուսի գալու տարեթվերը /2-րդ հատորի 1:101, 7:62 և այլ գլուխներում/: Աստվածաշնչում ասված է «Եհովան ասում է «Եթե որևէ մեկը իմ անունից ասեց որևէ բան, և դա չկատարվեց, ուրեմն դա իմ մարդը չէ, դրան հարկավոր է սպանել, քշել, հեռացնել» /Երկրորդություն, 18:20/ »: Բայց չնայած այս խոսքերին, Ռասսելը, հիմնելով այդ հավատքը համարվել է օծյալ: Ուրեմն այս հավատքը հիմքից սխալ է, սուտ և ոչ աստվածային: Քանի որ այն հիմնել է Ռասսելը, որ կեղծ օծյալ էր և ոչ Աստծո կողմից ընտրված մարդ:
     Ներկա ժամանակ Ռասսելիստների /այժմ` նոր անուն վերցրած «Եհովայի վկաների¦ գրականության մեջ, որն ապահովում է ԱՄՆ-ը իր գաղտնի նպատակներով/ չեն հիշատակվում ոչ Ռասսելի անունը և ոչ էլ իր կեղծ, չկատարված մարգարեությունները, որոնք շարունակվեցին նաև նրա ժառանգորդների կողմից:


     Շատ ժողովուրդներ, որոնք միամտորեն ընկել էին Եհովայի վկաների ցանցը, սպասում էին և հավատում, որ իրոք կգա Հիսուսը, բայց ղեկավարների նշած տարիները անցնում էին և, իհարկե, Արմակեդոն տեղի չէր ունենում: Այդ պատճառով շատերը հիասթափված հեռացան նրանց շարքերից:


     Եհովայի վկաները 1 շաբաթում 4 անգամ հավաքվում են 2-2.5 ժամով: Իսկ մնացած ժամանակ քարոզում են տարբեր վայրերում, անգամ հեռախոսով` պատահական համար հավաքելով: Այսպիսի ռեժիմով շատ դժվար է աշխատանք գտնել հիմա: Չնայած նրենց ղեկավարները չեն էլ փնտրում, որովհետև իրենց օգնությունը գալիս է ԱՄՆ-ից: Դա նրանք գաղտնի են պահում ժողովրդից և հայտարարում են, որ ծառայում են ձրի Եհովայի համար: Նրանք ստախոսում են, որովհետև երբ ես իրենց հետ էի, ինձ էլ գումար տվեցին:
     Հիմա քանի որ կազմակերպությունը շատ մեծ է, գումար չեն բաժանում, թաքցնում են և իրենք են օգտվում: Միամիտ ժողովուրդը հավատում է նրանց, իբր աշխատում են անշահախնդիր: Երբ ես ասում եմ, որ ինքս ստացել եմ գումար, չեն հավատում:
     Երբ ես ուսումնասիրեցի Եհովայի վկաների հավատքը, գտա որ իրենց հիմնադիր Ռասսելը Աստծո կողմից ուղարկված մարդ չի եղել /ապացույց իր կեղծ մարգարեությունները/, երբ հասկացա, որ Եհովականների ղեկավարները ԱՄՆ-ից ստացած գումարներով ապահով ապրում են` այդ ամենը թաքցնելով ու միաժամանակ ժողովրդին ստիպելով խոնարհ ծառայել նրանց, ես հեռացա:


     Աստվածաշունչը ասել է. «Ժամի և օրվա մասին ոչ ոք չգիտի, և եթե մեկը ասեց ժամանակը, ուրեմն կեղծ է, սուտ /Մաթևոս, 24:3-ից 36/»:
    
     Հայկ Բլբուլյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7387 | 0 | 0
Facebook