Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պուտինյան հեռուստատեսության երկաթե տիկնիկը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
06:28, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2013 թ.

Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին բազմաթիվ ռեպորտաժներից մեկը' հեռարձակված Ռուսաստանի «Россия 1» հեռուստաալիքի եթերից առանձնանում է: Սպանիչ տոնայնությամբ, շեշտված առոգանությամբ ու "դեռ կտեսնեք, , հաղթողի հեգնական ոճով այն պատրաստել ու վարում էր Օլգա Սկաբեևան:
     Միայն նրա երկաթային ձայնի փոխակերպումներն ասես ներառում են պատժի բոլոր երանգները: Ստորև դիտեք նրա ռեպորտաժը, որտեղ միայն 9 անգամ շեշտում է Հրաչյա Հարությունյանի անունը, 2 անգամ նշում, որ վերջինս Հայաստանի քաղաքացի է ու նսեմացնող մեղադրանքներ "արտասահմանցի" վարորդի հասցեին: Այս ռեպորտաժի մասին չենք խոսի, քանզի ինքներդ դիտելուց, ձեր հետևությունները կանեք: Փոխարենը խոսելու ենք Օլգա Սկաբեևայի մասին, ով հասցրել է արդեն աչքի է ընկել "Вести недели" և "Вести " լրատվական ծրագրերում իր վարած յուրատեսակ ցինիզմ ու նողկանք պարունակող հաղորդումների համար: Հատկապես նրա անունը հաճախ է շոշափվում համացանցային հասարակայնության լայն շրջանակում: Պատճառը' եթերի նրա կեցվացքն ու չափից դուրս երևալու ինքնավստահությունն է, որի համար նա ստացավ "պուտինյան հեռուստատեսության երկաթե տիկնիկ" մականունը: Լրագրողուհու "Երթ սրիկաների դեմ" ընդիմադիրների մասին պատրաստած հաղորդումը վեր էր բոլոր սպասումներից: Ռուս հայտնի բլոգերներից մեկը, գտնում է, որ մետաղն աչքերն առած հաղորդավարուհին երկաթյա ձայնով իսկապես "երթ" կազմակերպեց ընդիմադիր քաղաքական գործիչների դեմ: Գտնում է, որ հնարավոր է ոչ միայն զբաղեցնի, , Ժամանակ" ծրագրի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևնայի տեղը, այլ շատ շուտով դառնա Պուտինի մամլո ասուլիս վարողը:
     Համացանցի օգտատերերն ուշադրություն են սևեռել մի դրվագի, երբ հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոնովը հրաժարվում է իր կոլեգա Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցից:
     Հաջորդ օրը համացանցն ողողված էր լուսանկարով, որտեղ հեռուստամեկնաբանը ցուցադրաբար գլուխն էր շջել "Россия" տարբերանշանով միկրոֆոնից:
     " Այս նկարը ես կտեղադրեի լրագրողական դասագրքերում: Նրանում ամեն ինչ է ասված ' Սկաբեևա և Պարֆյոնով: 2 տարբեր երկրներ, 2 տարբեր մասնագիտություններ, 2 տարբեր մոլորակներ"- ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն էր կատարել Լրագրող Ռոման Սուպերը:

Հեռուստաքննադատ, "Новая Газета" թերթի մեկնաբան Իրինա Պետրովսկայան էլ "Эхо Москвы"ռադիոեթերում շատ խիստ ու տեղին է բնութագրել Օլգա Սկաբեևային., , Սա հատուկ ծառայության (спецназ-ծանոթ H.A) թղթակից է: Երբ պետք է դագաղի վերջին մեխերը խփել, թեև այնտեղի պառկած մարդը կենդանի է, կանչում են այսպես կոչված թղթակից Սկաբեևային, ով էլ փութաջանորեն ավարտում է գործը: Ես արդեն մտածում եմ, որ նա, հաջորդ իր նյութում բղավելու է' մահ թափառական շներին, կամ էլ այս ոճով նման մի բան: Նրա տոնայնությունը տանում է դրան":

Կարծում եմ մեր ընթերցողներին արդեն պարզ է, թե ով է Սկաբեևան և ինչու է վթարի մասին պատմող տեսանյութը իրեն հանձնարարվել: Նաև ինչու է մի քանի անգամ հիշատակել Հրաչյայի ազգային պատկանելիությունն ու քաղաքացիությունը, անգամ Երևանն ու յան ածանցը: Մեկից ավելի ցուցադրված վթարի տեսարանն ու հայ վարորդին հողաթափերով ու կանացի խալաթով հիվանդանոցից դատարան բերման ենթարկելը' Սկաբեևայի ագրեսիվ մեկնաբանություններով, վկայում է, որ գործերը մեծ, , բարեկամի, , հետ մեղմ ասած լավ հիմքերի վրա չեն:

հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոնովը հրաժարվում է իր կոլեգա Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցից:
Օլգա Սկաբեևա
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7370 | 18 | 0
Facebook