Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում

17:39, երեքշաբթի, 02 հուլիսի, 2013 թ.
Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում
     Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի մեկից մեկնարկած բակային ճամբարն իր բնականոն հունի մեջ է: Ոչ միայն ձևավորվել ու ճամբարին բնորոշ տեսք են ստացել հատկացված տարածքները, այլև երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով արդեն իսկ կազմակերպվում են տարաբնույթ կրթամշակութային և ուսումնամարզական միջոցառումներ, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսիաներ:
     Հուլիսի 2-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի ավելի քան 40 երեխա ուղևորվեց Երևանի կենդանաբանական այգի: Օրը հագեցած էր ու բովանդակալից. հմուտ մանկավարժների ուղեկցությամբ երեխաները շրջեցին զբոսայգում, ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին:
     Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական և կրելու են համատարած բնույթ:
    
    
Օրը հագեցած էր ու բովանդակալից. հմուտ մանկավարժների ուղեկցությամբ երեխաները շրջեցին զբոսայգում, ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին:
Օրը հագեցած էր ու բովանդակալից. հմուտ մանկավարժների ուղեկցությամբ երեխաները շրջեցին զբոսայգում, ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին:
ԵՐԵՎԱՆԻ 7-ՐԴ ԶԱՐԿԵՐԱԿԸ (ՆՈՐ ՆՈՐՔ) ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3779 | 0 | 0
Facebook