Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"ՈՒՍՈՒՄ" ԴՊՐՈՑ. ՀԱՅ-ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
14:06, շաբաթ, 15 հունիսի, 2013 թ.
"ՈՒՍՈՒՄ" ԴՊՐՈՑ. ՀԱՅ-ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Մշակույթը երկրների հաղորդակցման համամարդկային լեզու է, այն անտես մի կապով ասես համախմբում է ազգերին, դարձնում ընտանիք, որի յուրաքանչյուր անդամ բնորոշվում է իր առանձնահատուկ արժեքային համակարգով:
     "Ուսում" հանրակրթական դպրոցի կյանքում արդեն ավանդույթ է դարձել ուսումնական տարին ամփոփել բազմաբովանդակ միջոցառումներով, որոնք ազդարարում են կրթօջախում իրականացվող աշխատանքների ծավալն ու արդյունքները:
     Այս անգամ միջոցառումը նվիրված էր սլավոնական և հայ ժողովուրդների մշակութային ու պատմական էջերի նմանությունների բացահայտմանը, արվեստի հրաշք լեզվով աշակերտները ռուսերենի փայլուն մատուցմամբ ներկայացնում էին բեմախաղ, որտեղ դրսևորվում էին ազգերի յուրահատկություններն ու նմանությունները:
     Տեսանյութ
    

Հայ սլավոնական պատմամշակութային էջերի ներհյուսմանն ուղղված գրական երաժշտական կոմպոզիցիան մեկ կարևոր էջ ևս ավելացրեց կրթօջախի տարեգրամատյանում:

     Կրթօջախը հյուրընկալել էր սլավոնական երկրների դեսպանատների ներկայացուցիչների, ովքեր անկեղծ հիացմունքով արժևորեցին նախաձեռնության դերը՝ գնահատելով որպես իր տեսակի մեջ բացառիկ ու կայացած իրողություն:
     "Ուսում" հանրակրթական դպրոցի հաշվետու միջոցառումը սլավոնական ազգերի պատմամշակութային նմանությունների բացահայտման եզակի նախաձեռնություն էր, որտեղ դրսևորվում էին աշակերտների համակողմանի ունակություններն ու լեզվաիմացությունը:
     "Ուսում" դպրոցի հաշվետու միջոցառումը, համընկնելով Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակին, կրթօջախի ռուսաց լեզվի առարկայական հանձնախմբին նպատակաուղղել էր հոբելյանական տարում տարաբնույթ ձեռնարկներով նպաստել սլավոնական մշակույթի ու պատմության համակողմանի ուսումնասիրությանը՝ աշակերտների մեջ սեր առաջացնելով դեպի ռուսաց լեզուն:
     Հայ սլավոնական պատմամշակութային էջերի ներհյուսմանն ուղղված գրական երաժշտական կոմպոզիցիան մեկ կարևոր էջ ևս ավելացրեց կրթօջախի տարեգրամատյանում:
     Մշակութային այս յուրօինակ ստեղծագործությունը նոր սերնդի մեջ եկավ ամրագրելու այն գիտակցումը, որ աշխարհի մեծ ընտանիքում պատմամշակութային հաղորդակցությունը փոխադարձաբար կատարելագործվելու արահետներ է հարթում՝ ուղղորդելով աշխարհճանաչողության նոր հորիզոններ:
    
     http://www.usumdproc.am/
     Հայաստան, 0037, Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք

(Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)
+374-10-202672, +374-10-200849, +374-10-202400
Աշխարհի մեծ ընտանիքում պատմամշակութային հաղորդակցությունը փոխադարձաբար կատարելագործվելու արահետներ է հարթում՝ ուղղորդելով աշխարհճանաչողության նոր հորիզոններ:
Աշխարհի մեծ ընտանիքում պատմամշակութային հաղորդակցությունը փոխադարձաբար կատարելագործվելու արահետներ է հարթում՝ ուղղորդելով աշխարհճանաչողության նոր հորիզոններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
14037 | 0 | 0
Facebook