Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

ՊՀՆԴ
Հեղինակ`
ՊՀՆԴ
12:42, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2012 թ.
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ
    
[vid:166][vid:166]Պ
ԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ,
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ

     Լրացավ համացանցում հակահայկական նյութերի, էջերի ու խմբերի դեմ պայքարելու գաղափարի իրականացման մեկ տարին: Այսօր դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի դերը մեր կյանքում, դրա միջոցով տեղեկատվություն ենք ստանում, լայնացնում մեր մտահորիզոնը, դաստիարակվում, անգամ, ձևավորվում որպես անհատ: Այս տեսանկյունից շատ ցավալի է, որ youtube.com կամ այլ կայքերում Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում: Ահա այս մտահոգությամբ մեկ տարի առաջ մի խումբ հայրենասեր երիտասարդներ նախաձեռնեցին նման նյութերի դեմ պայքարող ֆեյսբուքյան խմբի ստեղծումը: Այսօր այն Facebook-ի ամենամարդաշատ ու ամենաակտիվ խմբերից է: ՊՀՆԴ-ն`Պայքար հակահայկական նյութերի դեմ խումբը, դարձել է շատ-շատերի առօրյայի անբաժանելի մասը, նրանց համար ուղղակի անհրաժեշտություն է ամեն օր լինել խմբում, մասնակցել ընտրված հակահայկական տեսանյութերի, էջերի ու խմբերի դեմ պայքարին` դրանց բողոքարկման անընդհատ գործընթացին:
     ՊՀՆԴ-ի գործունեության հիմքում հակահայկական, հայերին ու Հայաստանը ստորացնող, ոչ շահավետ ներկայացնող նյութերի նկատմամբ անհանդուրժողականությունն է, խմբի անդամները չեն հանդուրժում մեր ազգն ու հայրենիքը անարգող այդ նյութերի գոյությունը համացանցում և հաստատակամ են անելու իրենցից կախված ամեն ինչ դրանք ոչնչացնելու համար: Վերջին երեք-չորս ամիսների ակտիվ գործունեության արդյունքները ակնառու են, մենք դրանք պարբերաբար ներկայացրել ենք, ՊՀՆԴ բլոգում : Խմբի արդյունավետության վառ ապացույցն էր նաև հայ-հունգարա-ադրբեջանական վերջին իրադարձությունների շրջանում ՊՀՆԴ անդամների կտրուկ աճը, փաստորեն, մարդիկ այստեղ տեսան պայքարի ու որոշակի արդյունքի հասնելու հնարավորություն:
     ՊՀՆԴ խմբի պատվախնդիր անդամների նվիրվածությունն ու նպատակասլացությունը հետևողականորեն դիմագրավում է և շարունակելու է դիմագրավել ադրբեջանաթուրքական հակահայկական ստահոդ քարոզչությանը համացանցում: Բոլորիդ կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը, այն դարձնել ավելի արդյունավետ ու համակողմանի:
     https://www.facebook.com/groups/I.m.armenian/
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3294 | 1 | 0
Facebook