Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Erasmus ծրագրի ֆինանսավորումը կրճատել են

01:14, կիրակի, 12 մայիսի, 2013 թ.
Erasmus ծրագրի ֆինանսավորումը կրճատել են

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ), հանդես գալով որպես հովանոց կազմակերպություն 15 լոկալ բուհական ուսանողական ներկայացուցչական մարմինների համար, մշտապես ներկայացնում և պաշտպանում է ուսանողների շահերը տեղական և միջազգային բազմաթիվ հարթակներում: ՀՈւԱԱ-ն ուշիուշով հետևում է ուսումնական գործընթացներում տեղի ունեցող զարգացումներին և չի անտեսում ուսանողների շահերը ոտնահարող որևէ գործողություն: Այդ պատճառով էլ ՀՈՒԱԱ-ն պարտավորվում է իր անհանգստությունը հայտնել Եվրոպական միության կայացրած որոշման նկատմամբ՝ համաձայն որի կրճատվել է միջազգային մեծ ճանաչում ստացած Erasmus ծրագրի ֆինանսավորումը: Այս որոշման դեմ պայքարում է նաև Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ), որի լիիրավ անդամն է հանդիսանում ՀՈւԱԱ-ն:

Հայ ուսանողները մինչ այս օրս մասնակցել են Erasmus Մունդուս ծրագրին, սակայն ինչպես հայտնի է, 2014-ից սկսած ծրագիրը այլևս Erasmus կամ Erasmus Մունդուս չի կոչվելու: Այն վերափոխելով մասնակցության աշխարհագրությունը՝ դառնում է «Erasmus բոլորի համար»: Պետք է ընդգծել, որ այս փոփոխությունը առնչվում է նաև հայաստանյան ուսանողներին:

Նշենք, որ Erasmus ծրագրի կրճատումը կկազմի նախկին ծավալի 15%-ը՝ մոտ 200 մլն եվրո բյուջետային յուրաքանչյուր տարվա համար: Այսպիսով, Erasmus-ի բյուջեն 2014-2020 թվականներին կկազմի 13 մլրդ եվրո՝ նախկին բյուջետային ժամանակաշրջանի 15, 2 մլրդ եվրոյի փոխարեն:

Այս համատեքստում, ՀՈւԱԱ-ն բաց նամակներ է հղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթային:

Նամակներում մասնավորապես նշվում է ծրագրի ֆինանսավորման կրճատման չափը, դրա հիմնավորման բացակայությունը, ինչպես նաև ՀՈւԱԱ-ի և ԵՈւՄ-ի դիրքորոշումը վերոնշյալ խնդրի վերաբերյալ:

Բաց նամակի բովանդակությունը ներկայացված է ստորև.


    

Մեծարգո Արմեն Աշոտյան,

Կրթության և գիտության նախարար,

Երևան, Հայաստան


    

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) 2012 թվականից Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է, և այժմ ՀՈւԱԱ-ն պաշտպանում է ԵՈւՄ-ի բողոքն ընդդեմ Erasmus ծրագրի ֆինանսավորման կրճատմանը:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան Եվրոպական ուսանողական միության (The European Students' Union - ESU) աջակցութամբ հայտնում է իր խորին հիասթափությունը 2014-2020թթ.-նների Եվրոպայի միության բյուջեում կրթության և երիտասարդության աջակցության Erasmus ծրագրի ֆինանսավորումը 2, 2 մլրդ եվրոյով կրճատելու վերաբերյալ:

Այսպիսի տնտեսական պլանը առաջարկել է Եվրոպայի խորհուրդը ընթացիկ տարվա փետրվարին:

«Մենք հույս ենք հայտնում, որ Եվրոպական խորհրդարանը, որը 2012 թվականի աշնանը խոստացել էր պահպանել ներդրումները կրթության և երիտասարդության ոլորտներում, հավատարիմ կմնա իր քաղաքական հայտարարություններին», - նշվում է ԵՈւՄ-ի պաշտոնական հայտարարությունում: Մասնավորապես, ԵՈւՄ-ը նշում է, որ այդ խոստումները պետք է վերաբերեն Erasmus ծրագրի ֆինանսավորմանը:

Զարմանալի է այն փաստը, որ գյուղատնտեսության հատվածը ԵՄ-ի նոր բյուջետային տարում մնացել է գրեթե անփոփոխ, այն դեպքում, երբ ԵՄ ապագայի համար չափազանց կարևոր կրթության և երիտասարդության հատվածը ենթարկվել է կրճատումների՝ կազմելով ԵՄ-ի մինչև 2020 թվականի ամբողջ բյուջեի միայն 1, 4%-ը: Անհասկանալի է նաև Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը՝ ներգրավելու ֆինանսական հաստատություններին՝ ուսանողների կրթությունն ապահովելու գործընթացում: Այդ առաջարկությունները ծաղրանք են համարվում եվրոպական երիտասարդության առավել բարձր մակարդակի գործազրկության ժամակաշրջանում և բացասաբար կանդրադառնան ուսանողների հավասար մակարդակի հնարավորությունների վրա, քանի որ ԵՄ-ի տարբեր շրջաններն ունեն բարեկեցության տարբեր մակարդակներ: ՀՈւԱԱ համոզմամբ ելքի լավագույն տարբերակը կլինի առավել ավանդական կրթական դրամաշնորհների համակարգի զարգացումը:

Erasmus ծրագրի կրճատումը կկազմի նախկին ծավալի 15%-ը՝ մոտ 200 մլն եվրո բյուջետային յուրաքանչյուր տարվա համար: Այսպիսով, Erasmus-ի բյուջեն 2014-2020 թվականներին կկազմի 13 մլրդ եվրո նախկին բյուջետային ժամանակաշրջանի 15, 2 մլրդ եվրոի փոխարեն:

2012 թվականին լրացել է Erasmus ծրագրի 25 տարին: Դրա իրականացման ընթացքում ԵՄ-ում կրթություն է ստացել ավելի քան 3 մլն ուսանող: Հայ ուսանողները մինչ այս պահը մասնակցել են Erasmus Մունդուս ծրագրին, սակայն ինչպես հայտնի է 2014-ից սկսած ծրագիրը չի կոչվելու Erasmus կամ Erasmus Մունդուս այլ այն վերափոխում է մասնակցության աշխարհագրությունը և դառնում է «Erasmus բոլորի համար», հետևապես սա նաև առնչվում է հայաստանյան ուսանողներին: Սա թերևս միակ պատճառը չէ. ՀՈւԱԱ-ն Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է և մենք միասին ենք պայքարում այս խնդրի լուծման համար:

Մենք շարունակում ենք մնալ Ձեր տրամադրության տակ` տրամադրեով Ձեզ պահանջվող տեղեկատվություն:

Հարգանքներով՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5075 | 1 | 0
Facebook