Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ ովքեր են ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում

19:50, երեքշաբթի, 14 փետրվարի, 2017 թ.
Հայտնի է՝ ովքեր են ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում
     Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց ՀՀԿ համամասնական ցուցակը, որը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: Երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է, երրորդը`Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը՝ Արա Բաբլոյանը, հինգերորդը՝ Արմեն Ամիրյանը: Վեցերորդ` Արմեն Աշոտյան, յոթերորդ` Էդուարդ Շարմազանով, ութերորդ` Մարգարիտ Եսայան, իններորդ` Սամվել Ֆարմանյան, տասներորդ` Կարեն Ավագյան:
     Որոշվել է նաև, որ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք` մինչ այս այդ գործառույթն իրականացնում էր Հովիկ Աբրահամյանը:
     Տեղեկացնենք, որ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ընտրացուցակների համար փաստաթղթերի ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 16-ն է:
6812 | 7
Facebook