Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից` ՌԴ դեսպանի հետ հեռախոսազրույցից հետո

11:50, երեքշաբթի, 14 փետրվարի, 2017 թ.
ԱՄՆ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից` ՌԴ դեսպանի հետ հեռախոսազրույցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարականի դիմում է ներկայացրել իր շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Նշվում է, որ նա առանց համապատասխան լիազորությունների ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսիլյակի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հակառուսական պատժամիջոցների հարցը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
     Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնակատար է նշանակվել հանրապետական Քիթ Քելլոգն, ով պաշտոնաթող գեներալ է:

6358 | 0
Facebook