Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադելը հրաժարվել է լավագույն ալբոմի համար «Գրեմմի» մրցանակից

12:30, երկուշաբթի, 13 փետրվարի, 2017 թ.
Ադելը հրաժարվել է լավագույն ալբոմի համար «Գրեմմի» մրցանակից

Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է ընդունել «Գրեմմի» մրցանակն իր «25» ալբոմի համար` հայտարարելով, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ավելի է արժանի այդ անվանակարգում հաղթելուն:
     «Ես չեմ կարող ընդունել այդ մրցանակը»,- հայտարարել է Ադելը` նշելով, որ Բեյոնսեն իր կուռքն է, իսկ նրա Lemonade ալբոմն ուղղակի «կոթողային» գործ է:
     «Ես հիանում եմ քեզնով և կուզեի, որ դու իմ մայրիկը լինես»,- մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեին դիմելով` ասել է Ադելը:
     BBC-ի հաղորդմամբ, եթե Ադելը պաշտոնապես հրաժարվի մրցանակից, ապա կդառնա «Գրեմմի»-ից հրաժարված երկրորդ երաժիշտը: Առաջին անգամ «Գրեմմի»-ից հրաժարվել է իռլանդացի երգչուհի և դերասանուհի Շինեյդ Օ'Քոննորը, 1990թ.: Նա մրցանակաբաշխությունն «ստոր ու կեղծ վաճառք» է որակել:
     Նշենք, որ «Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունն անց է կացվել այս գիշեր` Լոս Անջելեսում: Բացի «Լավագույն ալբոմ» անվանակարգից, Ադելն իր Hello երգով հաղթել է «Լավագույն սինգլ», «Լավագույն փոփ կատարում» և «Տարվա ձայնագրություն» անվանակագերում: Բեյոնսեն հաղթել է «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում` Formation երգի համար:

Բեյոնսեն և Ջեյ Զին
Բեյոնսեն և Ջեյ Զին
11237 | 0
Facebook