Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

11:35, կիրակի, 12 փետրվարի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին գրում է РИА Новости-ն` ճապոնական «Ռյոնհափ» լրատվականին հղմամբ:

Հրթիռը շուրջ 500 կմ է անցել: Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ այն կարող էր 2.5-4 հազար կմ հեռահարության «Մուսուդան» տիպի հրթիռ լինել:

Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար Յոսիհիդե Սուգին հայտարարել է, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովի ջրային տարածք, սակայն չի հասել ճապոնական տնտեսական գոտի:

«Ճապոնիային հասցված ոչ մի վնաս այս պահի դրությամբ չի արձանագրվել: Բայց դա լուրջ խնդիր է տարածաշրջանում թռիչքների անվտանգության ապահովման տեսանկյունից: Հյուսիսկորեական կրկնվող սադրանքներն անթույլատրելի են: Մենք վճռական բողոք ենք հայտնում»,- հայտարարել է ճապոնացի պաշտոնյան:
     Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու կապակցությամբ հայտարարել էր, որ դա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի խախտում է և Ճապոնիայի իշխանություններն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն «ծանրակշիռ հաղորդագրություն» կուղարկի Փհենյանին:

7508 | 0
Facebook