Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահան Շիրխանյանի հետ կապված ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը

13:15, շաբաթ, 11 փետրվարի, 2017 թ.
Վահան Շիրխանյանի հետ կապված ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը
     Նորք-Մարաշում մեկ տարի առաջ վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշակի հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը, որոնց կառավարությունը պետք է սեղմ ժամկետներում պատասխանի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է Վահան Շիրխանյանի գործով դիմումը և արագացված կարգով պետք է քննեն գործը: Պաշտպանն ավելի վաղ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու և առողջական խնդիրների հետ կապված հարցերը:
     Հիշեցնենք, որ Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
2435 | 0
Facebook