Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց

22:50, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը և երկու ամսով կալանավորեց նրան:

«Այժմ նրան տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ: Մենք քիչ անց կկարողանանք ճշտել, թե որ «Նուբարաշեն» ՔԿՀ, թե «Դատապարտյալների հիվանդանոց»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ինչպես հայտնել էր MAMUL.am-ն, այսօր Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող, «Հաց բերող» անունն ստացած Արթուր Սարգսյանին:

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը: Ըստ Արթուր Սարգսյանի եղբոր՝ նա բազմաթիվ հիվանդությունների պատճառվ անկողնային վիճակում է եղել:

3680 | 2
Facebook