Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ապագա iPhone-ը գնային ռեկորդ կսահմանի

18:05, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
Ապագա iPhone-ը գնային ռեկորդ կսահմանի

FastCompany ընկերության կարծիքով` Apple ընկերությունը պատրաստվում է նոր iPhone թողարկել, որն ամենաթանկը կլինի արտադրության ողջ պատմության ընթցքում: Ապագա գաջեթի արժեքն, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 1000 ամերիկյան դոլարը:
     Ըստ մասնագետների, նոր iPhone-ը հեղափոխական դիզայն կստանա և նոր ու ոչ էժան սարքավորումներ:
     Նշվում է, որ նոր սմարթֆոնի գնի վրա էապես կազդի 5.8 դյույմանոց OLED էկրանը` նախկին LCD էկրանների փոխարեն:
     Ըստ աղբյուրների` Apple-ը միաժամանակ 3 գաջեթ կներկայացնի: Դրանցից ամենաթանկարժեքի կոդային անվանումն iPhone X է: Դրա հետ կթողարկվեն 2 ավելի փոքր մոդելներ` 4.7 և 5.5 դյույմանոց էկրաններով. սրանք, ըստ էության, iPhone 8-ի բյուջետային տարբերակները կլինեն:

9839 | 0
Facebook