Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաց բերողին» բերման են ենթարկել

16:15, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
«Հաց բերողին» բերման են ենթարկել
     «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի պաշտպան Դավիթ Գյուրջյանը տեղեկացնում է, որ Արթուր Սարգսյանին բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն: Գյուրջյանի խոսքով` դեռևս չեն կարողացել պարզել, թե ինչու են նրան բերման ենթարկել:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
     Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։ Նա մեղադրվում է զինված խմբի օժանդակելու համար։
4584 | 1
Facebook