Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա մեծ իրադարձություն է, որն ինչ-որ իմաստով շեղում է մեր հասարակությանը քաղաքականացված մթնոլորտից. «Արտ ֆեստ»-ն սպասում է երիտասարդներին

15:45, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
«Սա մեծ իրադարձություն է, որն ինչ-որ իմաստով շեղում է մեր հասարակությանը քաղաքականացված մթնոլորտից. «Արտ ֆեստ»-ն սպասում է երիտասարդներին

«Սա մեծ իրադարձություն է, որն ինչ որ իմաստով շեղում է մեր հասարակությանը քաղաքականացված մթնոլորտից ու առկա խնդիրներից: «Արտ Ֆեստը» մի շատ կարևոր խնդիր է լուծում: Մի ժամանակ գյուղերում կային այսպես կոչված «պալատներ», որտեղ մշակութային միջոցառումներ էին կազմակերպում: Այսօր չկան այդ «պալատները»: Գրեթե բոլոր միջոցառումները կենտրոնացած են մայրաքաղաքում: Փառատոնը եկել է այդ բացը լրացնելու»,- կարծում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
     «Արտ ֆեստ»-ը հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար:
     Ի դեպ, այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
     «Արտ ֆեստ» փառատոնը հիմնադրվել է 2013 -ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

1735 | 0
Facebook