Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենց այս պահին Մինսկում տեղի է ունենում Լապշինի վճռաբեկ դատը. նիստին արգելել են մասնակցել անգամ նրա փաստաբաններին». Նաիրի Հոխիկյան

12:35, երեքշաբթի, 07 փետրվարի, 2017 թ.
«Հենց այս պահին Մինսկում տեղի է ունենում Լապշինի վճռաբեկ դատը. նիստին արգելել են մասնակցել անգամ նրա փաստաբաններին». Նաիրի Հոխիկյան

Հենց այս պահին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենում լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի վճռաբեկ դատը: Վերադաս կոչվող դատարանը արգելել է նիստին ներկա լինել ոչ միայն Լապշինի ընտանիքի անդամներին, այլև, որ ավելի աբսուրդ է, նույնիսկ փաստաբաններին:
     Քիչ առաջ ընդմիջում հայտարարվեց: Մինսկից իմ գործընկերները հաղորդում են, որ տեղում են միջազգային բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք փաստացի աջակցում են Լապշինին: Այնտեղ են նաև միջազգային մի շարք իրավապաշտպան և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ կրկին հանուն Լապշինի:
     Գրեթե չեմ կասկածում, որ բելառուսական դատարանը հարցը կլուծի ընդդեմ Լապշինի, քանի որ փետրվարի 3-ին այդպես հստակ ասաց այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն, ի դեպ, չթաքցրեց, որ ավելի քան 140.000 տոննա նավթ է ստացել Ադրբեջանից, իսկ ավելի վաղ Ալիևի՝ Բելառուս այցի ժամանակ Լուկաշենկոն ասել էր, թե պարտք է Ալիևին և կփորձի վարձահատույց լինել:
     Բելառուսական կողմի իրավական ու քաղաքական զանցանքների մասին բազմաթիվ փաստեր կան, որոնցից մեկն անմիջականորեն վերաբերում է Ինտերպոլին: Այդ կառույցը երբևէ հետախուզում չի հայտարարել Լապշինին, այնինչ Լուկաշենկոն ու Ալիևը ստում են, թե եղել է միջազգային հետախուզում:
     Բազմաթիվ այլ փաստերի մասին կխոսեմ ավելի ուշ: Մինչ այդ, սպասենք դատարանի այսօրվա որոշմանը, որն արդեն կանխորոշված է:
     Ընդամենը նշեմ, որ հիմնականում հայկական կողմի համառ պայքարի շնորհիվ բարձրացավ միջազգային տեղեկատվական, քաղաքական և իրավապաշտպանական աղմուկ, ինչը թույլ չի տա, որ Ադրբեջանում Ալեքսանդր Լապշինի նկատմամբ հաշվեհարդարը լինի դաժան:

2855 | 0
Facebook