Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը թիվ մեկ ահաբեկչական պետությունն է». Թրամփ

10:30, երկուշաբթի, 06 փետրվարի, 2017 թ.
«Իրանը թիվ մեկ ահաբեկչական պետությունն է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որում անդրադարձել է Իրանին՝ այն անվանելով «թիվ մեկ ահաբեկչական պետություն»:

Թրամփն ընդգծել է, որ 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանը կորցրել է հարգանքն ԱՄՆ-ի նկատմամբ և այժմ ավելի համարձակ է գործում միջազգային հարթակում:

Միացյալ Նահանգների նախագահը հարցազրույցի ընթացքում նշել է, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը, որի շրջանակում Թեհրանը սառեցրեց միջուկային ծրագիրը, իսկ Արևմուտքը դրա դիմաց չեղարկեց պատժամիջոցների մի մասը, երբևէ կնքված վատագույն համաձայնագիրն է, որի վերաբերյալ պետք չէր նույնիսկ բանակցել:

«Թեհրանը կորցրել է հարգանքն ԱՄՆ-ի հանդեպ, քանի որ կարծում է, որ միայն հիմարները կարող էին նման պայմանագիր կնքել: Դա Օբամայի վարչակազմի կնքած վատագույն պայմանագիրն է, որն ամոթ է բերում մեզ: Այժմ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս Իրանին ավելի համարձակ գործել միջազգային ասպարեզում: Իրանը թիվ մեկ ահաբեկչական պետությունն է»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ օրերս Սպիտակ տունը հայտարարել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին:

6791 | 0
Facebook