Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնել ադրբեջանցի զինծառայողի դին

14:15, կիրակի, 05 փետրվարի, 2017 թ.
Հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնել ադրբեջանցի զինծառայողի դին

2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժա­ռիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակ­ներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս չկա Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը:
     ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:

5722 | 0
Facebook